22:26 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25201

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը կողմերին հորդորեց անհապաղ ավարտել բանավեճն ու անցնել գործի քննությանը, որովհետև հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է իրենց ներքին բանավեճը:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 10–ին, Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման գործի քննության ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև:

Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին

Մասնավորապես, իր ելույթի ժամանակ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ դատարանը չի պահպանում ընթացակարգերը և դա անընդունելի է։ Իսկ երբ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նրան հիշեցրեց դատավորների վարքագծային նորմերի մասին, Պետրոսյանը հակադարձեց, թե դատավորներից մեկը մեկ տարուց ավելի չի կատարել իր պարտավորությունները, սակայն ոչ ոք նրան չի հիշեցրել նշված նորմերի մասին։ Այդ ժամանակ խոսք խնդրեց դատավոր Վահե Գրիգորյանը՝ Պետրոսյանի խոսքերը համարելով ակնարկ իր հասցեին։

«Հարգելի՛ նախագահ, թեկուզև դատավոր Պետրոսյանի խոսքը քողարկված ակնարկներ էր պարունակում իմ վարքի վերաբերյալ, ես ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներից և կողմերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչը որ դուք լսում եք, ինչին որ դուք էստեղ ականատես եք։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը արժանի է շատ այլ վարք դրսևորող Սահմանադրական դատարանի, ես խնդրում եմ անտեսել այդ ամենը, թեկուզև դա դատավորի հասցեին է արված, և ի վերջո անցնել գործի քննությանը: Ողջ հանրապետությունը սպասում է այս գործով որոշմանը, ինչպիսին էլ այդ որոշումը լինի»,-ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Ի պատասխան Վահե Գրիգորյանի` Արևիկ Պետրոսյանը դիմեց ՍԴ նախագահին` ասելով, որ սպասում է նրա արձագանքին։

«Որպեսզի վկայակոչեք հնչեցված մտքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14 հոդվածի 7-րդ կետը` ուղիղ վարկաբեկում էր դատական իշխանությանը և Սահմանադրական դատարանին (զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է դնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը,–խմբ.)»,–ասաց Պետրոսյանը։

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ կողմերին հորդորեց անհապաղ ավարտել այս բանավեճն ու անցնել գործի քննությանը, հակառակ պարագայում հանրությունը արդեն տևական ժամանակ դիտում է իրենց ներքին բանավեճը:

Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ–ում հարցաքննվի որպես վկա

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Ըստ թեմայի

«Հայոց հայրենիքը» ևս դիմել է ՍԴ` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
«Զարթոնքը» դիմել է ՍԴ` ընտրության արդյունքները վիճարկելու համար
Հրայր Թովմասյանը պնդեց` հարցը ուշ է բարձրացվել. Վահե Գրիգորյանը կմասնակցի ՍԴ նիստին
Ընտրության արդյունքների հարցով ՍԴ նիստը սկսվել է. միջնորդեցին, որ Գրիգորյանը չմասնակցի
թեգերը:
Վահե Գրիգորյան, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ