15:24 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

ՍԴ–ն շարունակում է արտահերթ ընտրությունների արդյունքների մասին վեճի վերաբերյալ գործի դատաքննությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին վեճի վերաբերյալ գործի դատաքննությունը կշարունակի 2021 թվականի հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին։ Հարկ եղած դեպքում ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն»,–գրել է նա։

Նշենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ:

Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել ընտրություններին քվեարկած զինծառայողների ցուցակը

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Ըստ թեմայի

«Հայոց հայրենիքը» ևս դիմել է ՍԴ` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
«Աջդ քաշած» ապրել չես կարող, կամ ինչ ցույց տվեցին ԱԺ ընտրությունների արդյունքները
Ռոբերտ Քոչարյանը մեկուկես տարուց նոր խորհրդարանական ընտրություններ է կանխատեսում
«Պատիվ ունեմ»-ը ևս պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ