22:53 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15201

Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանն ավելի վաղ նշել էր, որ ամենայն հավանականությամբ ինքը կգնա խորհրդարան։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԿԸՀ–ն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին:

ԿԸՀ որոշման մեջ նշվում է, որ Զաքարյանը խնդրել է հետաձգել հուլիսի 1-ին նշանակված նիստը, որպեսզի ինքը կարողանա  ներկա լինել դրան, ինչը բավարարվել է: Բայց այսօր նա նիստին այդպես էլ չի ներկայացել:

Հիշեցնենք` հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել համայնքի ղեկավարի պաշտոնից։ Զաքարյանն ավելի վաղ նշել էր, որ ամենայն հավանականությամբ ինքը կգնա խորհրդարան։

Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 17–րդն է։ Նախնական տվյալներով` դաշինքը 8–րդ գումարման Ազգային ժողովում կունենա 21 մանդատ։

Նույն նիստում կայացրած մեկ այլ որոշմամբ` ԿԸՀ–ն բավարարել է նաև ՀՀ դատախազության միջնորդությունը՝ Մխիթար Զաքարյանին կալանավորելու թույլտվութոյւն տալու մասին:

«Սա չի փրկելու իշխանությանը». Զաքարյանը` ծառայությունը կասեցված 2 հրամանատարի մասին

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ըստ թեմայի

Վահե Ղազարյանը «Պողպատե ձեռք» անվամբ գնդապետին Մեղրիի ոստիկանապետ է նշանակել. ԶԼՄ
Զորավարժություն ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում. 12 օր Մեղրիում կրակոցներ կլսվեն
Ե՛վ ես, և՛ ընկերներս անօրինական որևէ քայլ չենք արել. Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել
թեգերը:
Մխիթար Զաքարյան, Մեղրի, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), «Հայաստան» դաշինք, ՀՀ գլխավոր դատախազություն

Գլխավոր թեմաներ