09:59 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
105740

Սերգեյ Կուրղինյանը համոզված է, որ Իսրայելի ֆենոմենն այն է, որ հրեա ժողովուրդը կարճ ժամանակում շատ ուժեղ պետություն է ստեղծել, սակայն այն ևս շուտով կարող է վերանալ աշխարհի քարտեզից, քանի որ ընտրել է ապամարդկայնացման ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արդյո՞ք Հայաստանը գիտակցում է, որ այսօր կանգնած է անդունդի եզրին` հարց է տալիս ռուսաստանցի գիտնական, «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ, թատերական ռեժիսոր Սերգեյ Կուրղինյանը։

Ինչո՞ւ է Բաքուն առաջ քաշում ԼՂ խնդրի հայ-ադրբեջանական տարբերակը. Բաբայանը` իրավիճակի մասին

Youtube–ի ալիքում իր հաղորդման շրջանակներում, ժամանակակից քաղաքականության մասին մտորելով, գիտնականը, Բիսմարկի խոսքերը փոքր-ինչ ձևափոխելով, հայտարարում է, որ քաղաքականությունն այսօր արդեն անհնարինի արվեստն է, քանի որ մի շարք երկրներ փլուզման ու անհետացման վտանգի առաջ են կանգնել։

Կուրղինյանը նշում է այն պատճառները, որոնք ժողովուրդներին հասցրել են այդ եզրին` խոսելով գլխավոր պատճառի մասին` սպառողական հանրությունը ի զորու չէ արարել և զարգանալ։ Նա օրինակ է բերել և՛ Իսրայելին, և՛ ԱՄՆ–ին, և՛ Ռուսաստանին` բացատրելով, որ այդ երկրները հեռացել են իրենց  հոգևոր առաքելությունից։

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում` մեկ հարց

Գիտնականը կարծում է, որ Հայաստանը կարող է փրկվել միայն ներկայիս կիսաքաղքենիական գոյությունից մեկ այլ իրականություն ցատկ կատարելով։  Նա համոզված է, որ իրավիճակը, որում հայտնվել է երկիրը ներկա պահին, ոչ թե քաղաքական է, այլ էքզիստենցիալ, և Հայաստանը բաժանվել է ոչ թե քաղաքական, այլ կյանքի ու մահվան ճամբարների։

թեգերը:
քաղաքականություն, Իսրայել, Հայաստան

Գլխավոր թեմաներ