16:51 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Մասնագետները նշում են` Սևանա լճում պետք է ունենանք ռազմավարական ձկան պաշար, ինչպես նաև պետք է լուծվի մաքրման կայանների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Այսօր Սևանա լճում մասսայական ծաղկում չկա, ինչպես նախորդ տարիներին էր, սակայն լիճը որոշ չափով կծաղկի առաջիկայում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

«Մենք մինչ այսօր չունենք հստակ տեսլական` ինչ ենք ուզում Սևանից, ջրի ինչ որակ ենք ակնկալում։ Բացի այդ, Սևանի ձկնային պահանջները չպետք է դիտարկենք որպես մեր բնակչության համար սնունդ, այն պետք է դիտարկվի որպես էկոհամակարգի սննդային շերտի վերին օղակ։ Սա, ի դեպ, կարելի է օգտագործել որպես հնարավորություն Սևանա լճից օրգանական հումքի արտահանման համար»,–ասաց Գաբրիելյանը` հավելելով, որ դեռ պարզ չէ` լճի ծաղկումն ինչ աստիճանի կլինի։

6 ամսով կարգելվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց ու արգելավայր

Նրա խոսքով` պետք է ունենանք ռազմավարական ձկան պաշար, այսինքն` այս իրավիճակում` պատերազմ, շրջափակում, Սևանա լիճն ավտոնոմ համակարգ է իրենից ներկայացնում, և կարող է լինել մեր փրկությունը։ Գաբրիելյանը նշեց, որ Սևանի ձկնային պաշարը կարող է նաև զորքի համար սնունդ դառնալ։ Նա հավելեց` որսը կառավարելի չէ. կառավարությունը պետք է որոշի, թե այսքան պաշար մշտապես պետք է լինի լճում։

Ջրառի դեպքում պետք է պահպանվի Սևանի էկոլոգիական դրական հաշվեկշիռը. Գաբրիելյան

Ըստ մասնագետի` ձկնապաշարի նվազեցում է նկատվում նախորդ տարիների համեմատ, իսկ թվային տվյալներ տարեվերջին կտրամադրեն։

Ջրի մաքրման կայանների հիմնադիր Մանվել Գաբրիելյանն էլ հայտնեց, որ Սևանի մաքրման համար ԵՄ–ն 5.7 մլն եվրո է հատկացրել։ Արդեն իսկ մրցույթ է կայացել, և մինչև տարեվերջ ծրագրի տեսական մասը կավարտվի։

«Ես զրուցեցի մրցույթին մասնակցած մի ընկերության ներկայացուցչի հետ, որն ասաց` առաջարկում են եղեգների միջոցով ջուրն ինքնամաքրման տանել։ Սակայն հարցն այն է, որ Սևանի դեպքում դա մի փոքր բարդ է` մինչև -30 աստիճան ցուրտ է լինում, 1.5 մետր սառեցման շերտ կարող է ունենալ։ Բացի այդ, այս փորձը զանգվածային տարածում չունի աշխարհում, և Սևանը փորձադաշտ չէ»,–ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` իրենք էլ 2 առաջարկ ունեն` ստեղծել դասական մաքրման կայաններ, որոնցից յուրաքանչյուրը 800 000-1 մլն եվրո կարժենա, և կեղտաջրի նստեցում կատարել։ Գաբրիելյանը նշեց` Գեղամասարում կա բիոգազի կայան, որը հիմա կանգնած է, չի աշխատում. պետք է գոմաղբի միջոցով ստանային բիոգազ, սակայն չաշխատեց այդ տարբերակը։ Հիմա իրենք առաջարկում են, որպեսզի նստեցնեն կեղտաջուրը, որը կհավաքվի հատուկ կայանների մեջ, և հետո դրանցից կարող են բիոգազ ստանալ։

6 օրում Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. ՇՄՆ

թեգերը:
Հայաստան, Սևանա լիճ

Գլխավոր թեմաներ