09:02 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Որոտանի վարչական ղեկավարի պաշտպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, սակայն դատարանն այդ հանգամանքը հաշվի չի առել կալանավորման որոշումը կայացնելիս։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը չի ընդունում մեղադրանքը, նրա պաշտպան Արսեն Վարդանյանն էլ անօրինական է համարում իր պաշտպանյալին 2 ամսով կալանավորելու որոշումը։

«Դատարանը կալանքի որոշում ընդունելիս հաշվի չառավ այդ մարդու` երկրորդ կարգի հաշմանդամ լինելը, արցախյան 3 պատերազմներին մասնակցելը, բարոյական հատկանիշները, Հայաստանի սահմաններն իր ջոկատով պաշտպանելու հանգամանքը։ Մենք կբողոքարկենք դատարանի որոշումն առաջիկա 1-2 օրվա ընթացքում»,- Sputnik Արմենիային ասաց նա։

Ինչ վերաբերում է Օհանջանյանի տնից հայտնաբերված զենք-զինամթերքին, դա, ըստ պաշտպանյալի, պետք է որ անակնկալ չլիներ իրավապահների համար։

«Զենքերի մասով մեղադրանք չկա Օհանջանյանի վրա։ Նրան մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ զենքերը, ինչպես սահմանամերձ բոլոր գյուղերում, տրամադրվել է պաշտպանական նպատակով։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել` դրանք օրինական են, բայց չեմ էլ հերքում դրանց օրինականությունը, որովհետև սահմանամերձ համայնքներին դրանք տրամադրվում են պետության կողմից»,- նշեց Վարդանյանը։

Հուլիսի 9-ին հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում Որոտանի վարչական ղեկավարի տանը, որից հետո նրան ձերբակալեցին։ Հուլիսի 10-ին դատարանը Օհանջանյանի ձերբակալումը ճանաչեց ոչ օրինաչափ, սակայն նրա նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը բավարարեց։

 

Ըստ թեմայի

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան
Սյունեցիներին ստիպում են ցուցմունք տալ համայնքապետների դեմ. Թաթոյանը բողոքներ է ստացել
Ե՛վ ես, և՛ ընկերներս անօրինական որևէ քայլ չենք արել. Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել
թեգերը:
Որոտան, կալանք, Հայաստան

Գլխավոր թեմաներ