09:52 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
140 0 0

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից, նրան կփոխարինի Արգիշտի Քյարամյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։ Որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ»,– գրված է որոշման մեջ:

Նա այդ պաշտոնում կփոխարինի Հայկ Գրիգորյանին, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականին։

Հիշեցնենք` Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատում էր որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այնուհետև նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։

ԱԱԾ նախկին պետը Արիության մեդալ է ստացել. Հարությունյանի խոսնակը պարզաբանում է` ինչի համար

2020-ի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որը դռնփակ է անցկացվել։

թեգերը:
Արգիշտի Քյարամյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ