14:43 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Փաստաբանը դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասներն ավելի ուշ կներկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորել են։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Ստանդարտ սցենարով… Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Սարգսյանը խոստացել է ավելի ուշ ներկայացնել դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները։

Հիշեցնենք` Երեմ Սարգսյանը երեկ առավոտյան հայտնել էր, որ Մխիթար Զաքարյանին բերման են ենթարկել։

Նա մասնավորապես նշել էր, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ կեսգիշերին ինքն ու Զաքարյանը գնացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, մտել ներս և հայտնել, որ պայմանավորվածության համաձայն ինքնակամ ներկայացել են։

Ըստ նրա` ոստիկանները ձևացրել են, թե տեղյակ չեն` ինչու են իրենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտեն։ Այդ ընթացքում շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, որոնցից դուրս են եկել բազմաթիվ դիմակավորված ու ինքնաձիգավոր անձինք, Մխիթար Զաքարյանին պառկեցրել գետնին, նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել։

Փաստաբանը նաև հայտնել էր, որ այդ ամբողջ ընթացքում խոչընդոտվել է Զաքարյանի փաստաբանների գործունեությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:

Հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան։

Ըստ թեմայի

Սյունեցիներին ստիպում են ցուցմունք տալ համայնքապետների դեմ. Թաթոյանը բողոքներ է ստացել
Բոլոր նորմերն անցել են. փաստաբանը` Մեղրիի նախկին համայնքապետին բերման ենթարկելու մասին
Գորիսի համայնքապետարանում 38 մլն դրամ են յուրացրել․ հարուցվել է քրեական գործ
Քննչական համակարգը նորեկներին չի ընդունում. ի՞նչ կարող է լինել Քյարամյանի հետ
թեգերը:
Երեմ Սարգսյան, Մխիթար Զաքարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ