19:24 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15510

Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Թումանյանը 46 տարեկան է, մասնագիտությամբ իրավագետ, ամուսնացած է, ունի երկու զավակ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։

Հիշեցնենք, ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։

Ձերբակալվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Միջնորդություն է ներկայացվել Մեղրիի փոխքաղաքապետ, քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Արմեն Սամվելյանին ձերբակալելու վերաբերյալ։ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու թույլտվություն տալու վերաբերյալ։

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է մի քանի հանցագործությունների մեջ:

Ըստ թեմայի

Բոլոր նորմերն անցել են. փաստաբանը` Մեղրիի նախկին համայնքապետին բերման ենթարկելու մասին
Ինչո՞ւ է կալանավորվել Մեղրիի նախկին համայնքապետը. ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել
Ստանդարտ սցենարով. Մեղրիի նախկին համայնքապետն էլ կալանավորվեց
թեգերը:
Նշանակում, համայնքի ղեկավար, Մեղրի

Գլխավոր թեմաներ