07:37 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ակնկալում է առաջիկայում Հայաստանում պետական այցով հյուրընկալել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Անվիճելի է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ընդհանուր արժեքների և դարավոր բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները կրում են առանձնաշնորհյալ բնույթ։ Երկու պետությունների միջև բացառիկ քաղաքական երկխոսությունը թույլ է տալիս հաջողությամբ համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ծրագրերի ու հարցերի շուրջ»,–նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ նախորդ տարի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համատեքստում (արցախյան 44–օրյա պատերազմը,–խմբ.) Հայաստանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ անաչառ դիրքորոշման և Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։ 

«Ֆրանսիան և ֆրանսիացիները հերթական անգամ մեր կողքին էին պատմական այս դժվար շրջափուլում»,– ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով`Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Ֆրանսիայի ամուր ներգրավումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: 

«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ջանքերը հայ ռազմագերիների տուն վերադարձի և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցերում։ Ակնկալում եմ առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով»,–նշել է նա:

«Թանկագին Նիկոլ». Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ Մակրոնին մաղթել է քաջառողջություն, անկոտրում կամք և հաղթանակներ բոլոր նախաձեռնություններում, իսկ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մայիսի 31–ին մեկնեց Ֆրանսիա։ Փաշինյանը Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի նախագահը Հայաստան է այցելել 2018 թվականի հոկտեմբերի 11–ին` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին։

ՌԴ փոխարտգործնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը խոսել են Արցախի մասին

Ըստ թեմայի

Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ խոսել ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի բախման մասին
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
«Երկար զրուցեցինք»․ Մակրոնը բանակցություններ է վարել Էրդողանի հետ
թեգերը:
Նախագահ, Ֆրանսիա, ուղերձ, Էմանուել Մակրոն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ