14:03 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Руководитель аппарата премьер-министра Араик Арутюнян представил аппарату МИД РА новоназначенного первого заместителя министра ИД Армена Григоряна
© Photo : press office of the GOV of RA
Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել Արմեն Գրիգորյանին

«Նախորդ տարվա իրադարձությունների բերումով ՀՀ արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արմեն Գրիգորյանն իր հերթին ասել է, որ բոլոր ջանքերը ներդնելու են, որպեսզի ի կատար ածեն այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 

Новоназначенный первый заместительститель министра ИД Армен Григорян
© Photo : press office of the GOV of RA
Արմեն Գրիգորյան

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»,–ասել է Հարությունյանը:

Արմեն Ղևոնդյանն իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքը եղել է համակարգային, աշխատել են բոլոր ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանը ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով Գրիգորյանը ստացել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։

Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Ըստ թեմայի

Ավինյանը վավերացրել է Փաշինյանի որոշումը. ԱԳ 3 փոխնախարարներն ազատվել են աշխատանքից
Ովքե՞ր կարող են ԱԳ փոխնախարար լինել․ Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջև է
ԱԳՆ–ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա. փոխնախարարը` հրաժարականների մասին
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Արմեն Գրիգորյան

Գլխավոր թեմաներ