14:20 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
351201

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը քիչ առաջ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ տարածված հաղորդագրության` զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայողներ են։

Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ ՊՆ–ն հայտնում է, որ անմիջապես որոնողափրկարարական աշխատանքներ են մեկնարկել, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Ըստ ՊՆ–ի` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Մինչ այդ տարածված տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել Սև լճի տարածքում, երբ հայ զինվորները մեքենայով սնունդ տանելիս են եղել այնտեղ տեղակայված ստորաբաժանումներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Հայկական կողմը մեկ զոհ ունի։  Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Երասխի բարձունքներն Ադրբեջանին չեն փոխանցվի. ՀՀ ՊՆ-ն հերքել է լուրերը

Ըստ թեմայի

Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Թաթոյան
Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել. ռազմական փորձագետ
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զինծառայող, Հայաստան

Գլխավոր թեմաներ