12:22 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
839 0 0

Օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը վաղը` հուլիսի 15-ին, արտահերթ նիստ կգումարի։ Խորհրդարանի կայքում հրապարակված օրակարգի համաձայն` անհետաձգելի համարված օրինագծերից մեկը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ի փոփոխությունն է։

Դրանով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ Այսինքն` ավելացնել 5 անգամ։

Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։

Նրանք իրենց առաջարկը հիմնավորում են նրանով, որ նշված կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում:

«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը

Բացի այդ, ըստ նրանց, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որի արդյունքում Ազգային ժողովի ու պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակն ընդլայնվել է։

Նրենք, որ փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն` 2022թ–ի հունվարից։

Հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, գործող գումարման ԱԺ–ից 25-ով պակաս, նախագծի հեղինակները հաշվարկել են, որ նախագծի ընդունմամբ բյուջեի ծախսը ոչ թե ավելանալու է, այլ նույնիսկ նվազելու` տարեկան գրեթե 17,7 մլն դրամով։

Ըստ նրանց` նորընտիր 107 պատգամավորին տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ, մինչդեռ ներկայիս ԱԺ–ի 25 պատգամավորն ու նրանց օգնականները տարեկան շուրջ 274,5 մլն դրամ են ստանում։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 68 000 դրամ է, միջին աշխատավաձը 2021թ–ի հունվարի 1-ից` 183 760 դրամ։

ԱԺ մեծամասնությունը մերժեց իմքայլական պատգամավորի կնոջ թեկնածությունը

Ըստ թեմայի

Վրաստանում պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ
Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել
ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել Չարչյանին կալանքից ազատելու համար
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, նախագիծ, աշխատավարձ, աշխատանք, Պատգամավոր

Գլխավոր թեմաներ