13:58 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24921

Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ ազգային ավիափոխադրողի գործունեության ընթացքում նախատեսում են ներգրավել լավագույն մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «AirArabia»-ն և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) այսօր ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ ազգային փոխադրողը լինելու է լոուքոսթեր, ինչը կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար։

«Իհարկե, շատ դժվար է հաջողակ ավիաընկերություն ստեղծելը, քանի որ ոլորտը շատ մրցակցային է։ Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք ներգրավել լավագույն մասնագետներին, որոնք կիսում են մեր հավատը հաջողության հանդեպ»,–ասաց Ռևազյանը։

Նրա խոսքով` հայաստանյան շուկայում այլ լոուքոսթերների ներկայությունը չի խանգարի նոր ընկերության զարգացմանը և ուղևորահոսքն էլ մեծ կլինի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ներդրումային ծրագիրը ռազմավարական առումով կարևոր է և մեծ հնարավորություններ է ստեղծում հայկական ավիացիայի զարգացման համար: Նրա խոսքով՝ Հայաստանում ավիացիան հայտնի է եղել իր պրոֆեսիոնալ կադրային ռեսուրսով։

«Ընկերությունը կբազավորվի Երևանում` «Զվարթնոց» օդանավակայանում։ Կլինի անկախ ավիաընկերություն, որը կօգնի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը»,–ասաց Ավինյանը։

Ըստ նրա՝ կընդլայնվեն ՀՀ քաղաքացիների համար հարմարավետ ճամփորդությունների հնարավորությունները։

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «AirArabia» ընկերության տնօրեն Ադել Աբդուլա ալ-Ալին համաձայնագրի ստորագրումը համարեց պատմական իրադարձություն, քանի որ ընկերությունը ստեղծվում է համավարակից անմիջապես հետո: Նա վստահ է, որ ընկերությունը կկարողանա արդարացնել ՀՀ քաղաքացիների սպասելիքները։

Ընկերության տնօրենը հավելեց, որ նորաստեղծ ընկերության անվանումը ՀՀ քաղաքացիները կընտրեն բաց քվեարկությամբ:

թեգերը:
Տաթևիկ Ռևազյան, Տիգրան Ավինյան, ավիափոխադրող, Հայաստան

Գլխավոր թեմաներ