10:27 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Տիգրան Ավինյանի դիտարկմամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված արհեստական խնդիրների լուծումից հետո միայն հայկական կողմը կխոսի ֆունդամենտալ հարցերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Սահմանային լարվածություն կա, և դա ստեղծում է Ադրբեջանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնել են սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: 

«Ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություն ստեղծում սահմանին։ Շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանաք, ընդունենք, ինչպես նաև համոզենք մեր միջազգային գործընկերներին։ Սահմանային նմանատիպ լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ` հնարավորինս զսպված։ Բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգությունը մեր զինված ուժերի, մեր սահմանային զորքերի պարտականությունն է, և մեր պարտականությունն է դա ապահովել»,– ասաց նա։

Խոսելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հնարավորության մասին` Ավինյանը շեշտեց, որ դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենա, ընդ որում, բոլոր հարևանների հետ։

«Բայց, այսպես ասած, շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում ու շանտաժի մեթոդով փորձել մղել մեզ ինչ–որ գործողությունների` դա անարդյունավետ ճանապարհ է, որևէ արդյունք չի կարող տալ։ Այսինքն` շանտաժի մեթոդը ՀՀ իշխանությւնների ու ՀՀ ժողովրդի համար ընդունելի լինել չի կարող։ Այո՛, անպայման պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի` ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով։

Նրա դիտարկմամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված արհեստական խնդիրների լուծումից հետո միայն հայկական կողմը կխոսի ֆունդամենտալ հարցերի մասին։

Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Թաթոյան

Առաջնահերթությունների շարքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց նաև Արցախի կարգավիճակի հարցը` ընդգծելով, որ քանի դեռ այդ հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունները վերսկսված չեն, այլ լուծումների ու մոտեցումների մասին դժվար կլինի խոսել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ըստ թեմայի

Այժմ չի կարելի սահմանազատում իրականացնել. Թաթոյանը` կատարվող գործընթացների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտական անհանգստության տեղիք է տալիս. Փաշինյան
Ի՞նչ կտա ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին. Հարությունովը` ստեղծված վիճակի մասին
թեգերը:
Տիգրան Ավինյան, բանակցություն, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ