21:34 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
825 0 0

Չեխական ներդրողները մտադիր են նաև ՀՀ տարածքում փոքր ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Չեխական «Balus Tech» ընկերությունն առաջարկել է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է չեխական ընկերության ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել օդանավակայանի վերակառուցման հարցը։

Ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է, թե ընկերությունն ինչ ծրագրեր ունի Հայաստանի ավիացիայի ոլորտում։

Քննարկվել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցերը։

«Մեր օդանավակայանի դեմ խաղ չկար». ինչ կորցրեց քյավառցին, երբ թռիչքները «վերևից» դադարեցրին

Նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։

Заместитель министра территориального управления и инфраструктуры РА Армен Симонян принял представителей чешской компании Balus Tech (14 июля 2021). Еревaн
Արմեն Սիմոնյանը չեխական ընկերության ներկայացուցիչների հետ

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում` չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։

«Կթռչենք, ուր հայերը ցանկանան». «AirArabia»–ի տնօրենը պատմեց ազգային ավիափոխադրողի մասին

Ըստ թեմայի

«Մինսկ էի մեկնել, վերադարձա՝ օդանավակայանը չկար». ինչու փակվեց Մարտունու «անտառային գոտին»
Եղել է, որ գյուղացին վիրավորվել է. ինչպես էին ապրում հայ–թուրքական սահմանին 90–ականներին
թեգերը:
օդանավակայան, Ստեփանավան, Հայաստան

Գլխավոր թեմաներ