09:45 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10211

Համապատասխան ծախսերը կկատարվեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հուլիսի 16-ից 17-ը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը կլինի Հայաստանում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ որոշում է ստորագրել և հանձնարարականներ տվել։

Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին և նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։

«Պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը։ Ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում»,–նշված է որոշման մեջ:

Բացի այդ, Փաշինյանը ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հանձնարարել է ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:

Իսկ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հանձնարարված է համապատասխան ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:

Ըստ թեմայի

Ովքե՞ր կարող են ԱԳ փոխնախարար լինել․ Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջև է
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Փաշինյան
թեգերը:
Շառլ Միշել, Եվրախորհուրդ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ