11:56 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Սաշուր Քալաշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին գնահատանքի և իր անցած ճանապարհն արժևորելու համար:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանին և հանձնել Անանիա Շիրակացու անվան մեդալը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ հուլիսի 5–ին ՀՀ նախագահի հրամանագրով ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել էր Անանիա Շիրակացու մեդալով:

«Ինձ համար մեծ պատիվ է մեր ժողովրդի և պետության կողմից ձեզ այս մեդալը հանձնելը, որովհետև ձեր ներդրումը մեր մշակույթի, ճարտարապետության մեջ հսկայական է»,- նշել է Սարգսյանը։

Սաշուր Քալաշյանը շնորհակալություն է հայտնել նախագահին գնահատանքի և իր անցած ճանապարհն արժևորելու համար:

«Ճարտարապետությունն ազգային մշակույթի դիմագիծն է, և այդ մշակույթի, ճարտարապետական ժառանգության պահպանումը մեզ համար առաջնային է»,-ասել է նա:

Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Նախագահ Սարգսյանն ու Սաշուր Քալաշյանն անդրադարձել են պատմամշակութային ժառանգության, այդ թվում ճարտարապետական հուշարձանների պահպանմանը, դրանց նկատմամբ հոգածության կարևորությանը՝ hամակարծիք լինելով, որ ազգային յուրօրինակ ժառանգության պահպանումը նույնպես մշակույթ է:

85–ամյա Սաշուր Քալաշյանն ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1961-72թթ. աշխատել է Հայպետնախագիծ, 1972-75թթ՝ Երևաննախագիծ ինստիտուտներում: 1976-94թթ եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000թթ՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000թ-ից՝ փոխտնօրենը:

1964-1966թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է։ Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Գյումրիում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն:

Անանիա Շիրակացի․ իր ժամանակից հազար տարի առաջ անցած գիտնականը

Ըստ թեմայի

ԱԱԾ նախկին պետը Արիության մեդալ է ստացել. Հարությունյանի խոսնակը պարզաբանում է` ինչի համար
Միրզոյանը հանդիպել է Մատվիենկոյի հետ ու ոսկե մեդալ հանձնել. քննարկվել են կարևոր հարցեր
Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն
թեգերը:
Անանիա Շիրակացի, մեդալ, ճարտարապետ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ