18:56 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
263 0 0

Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։

Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ղարաբաղի հետ անմիջական կապ չունի․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին

Ըստ թեմայի

ՀՀ զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Պն–ն հերքում է
ՀՀ ԶՈւ-ն նույնիսկ մեկ կրակոց չի արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է
Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
թեգերը:
Ադրբեջան, Գեղարքունիքի մարզ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ