10:41 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Աղաջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018 թվականի օգոստոսին։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ձյունիկ Աղաջանյանին հետ է կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Սարգսյանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Նա փաստաթուղթը ստորագրել է` հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին):

Ձյունիկ Աղաջանյանը 1984–1989 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 1987–1989 թթ.՝ ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1996–1998 թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2002 թվականին ուսանել է Շվեդիայի Ուփսալա համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետում։

1992թ.–ից աշխատել է ՀՀ ԱԳՆ–ում։ 2011թ.–ից ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում. եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Նիդեռլանդներում, Ինդոնեզիայում։

Աղաջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018 թվականի օգոստոսին։

Ըստ թեմայի

Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով. Դավիթ Հարությունյան
Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի
Կարիք կա քաղաքական նշանակման. Ավինյանը հաստատեց ԱԳ նախարարի անձի շուրջ լուրերը
թեգերը:
Արմեն Սարգսյան, Դեսպան, Հայաստան

Գլխավոր թեմաներ