01:56 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Արմեն Սարգսյանը բժիշկների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ բժիշկների` նրանց, ովքեր բաց նամակով դիմել էին նախագահին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հարցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ էին բաց նամակով դիմել նախագահին` խնդրելով վերացնել Չարչյանի խափանման միջոց կալանքը կամ էլ նպաստել վերացնելու կալանքը։

«Նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնագիտական ներդրումը և վաստակը ՀՀ առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության հարցում: Հանրապետության նախագահը նշել է, որ իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթության մեջ»,–նշված է հաղորագրության մեջ։

Սարգսյանը միևնույն ժամանակ ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը: Նշվել է, որ ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և ինքը գործում է բացառապես այդ լիազորությունների շրջանակում:

Բժիշկները շնորհակալություն են հայտնել նախագահի և նախագահի ինստիտուտի կողմից իրենց նկատմամբ դրսևորած հարգանքի և իրենց նամակին արձագանքելու համար:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

Ըստ թեմայի

Մեղադրող կողմը սխալ է թույլ տվել. Չարչյանի փաստաբանները նոր միջնորդություն կներկայացնեն
ՀՔԾ–ն Չարչյանի դեմ քրեական գործը հարուցել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա. փաստաբան
Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. դատավորը «դողացող ձայնով հրապարակեց դատավճիռը»
Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի. Արմեն Չարչյանի կինն ընթերցեց ամուսնու ուղերձը
թեգերը:
Ձերբակալություն, Արմեն Չարչյան, բժիշկ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ