18:27 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1230)
36720

Գործարանում արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, որի հիմնական մասն արտահանվելու է:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գործարանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է ապակու, այնուհետև կոնյակի արտադրության գործընթացն ու զարգացման ծրագրերը:

Նշվել է, որ այժմ ընկերությունն ունի ապակու 4 արտադրամաս՝ առանձին վառարաններով, որոնք հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրել տարբեր գույների և նշանակության ապակի, այդպիսով բավարարելով շուկայում առկա պահանջարկը։

И.o. премьер-министра Никол Пашинян в сопровождении и.о. министра экономики Ваана Керобяна посетил предприятие «Саранист» (16 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սարանիստ» ընկերության ապակիների արտադրության գործընթացին

Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: Այստեղ աշխատում է մոտ 700 մարդ։ Շահագործվում է 7 հոսքագիծ։

Դեռևս 2005թ.-ից «Սարանիստը» սկսել է տարաներ արտադրել գինու, կոնյակի, գարեջրի, հանքային ջրի, հյութերի համար։ Ընկերությունն իր արտադրանքի գրեթե կեսն արտահանում է Վրաստան:

Անդրադառնալով կոնյակի արտադրությանը՝ Մելիք Մանուկյանը նշել է, որ արտադրվելու է հիմնականում 7-10 տարեկան կոնյակ, որի հիմնական մասն արտահանվելու է: Ընկերությունը նախատեսում է արդեն այս տարի մթերել 1500 տոննա խաղող: Հիմա ընթացքի մեջ է խաղողագործների հետ համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացը:

Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել. խոսվել է նաև ազգային ավիափոխադրողի մասին

Փաշինյանը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնությունը և հավելել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել նմանատիպ նախագծերի արդյունավետ իրականացմանը:

Շառլ Միշելը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հետ

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1230)

Ըստ թեմայի

ԵՄ–ն պատրաստ է 3 մլն եվրո տրամադրել Հայաստանին «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց
Հայերը կհրաժարվեն «կոնյակից»․ պարզաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
ՀՀ-ն կարող էր պահպանել «կոնյակ» անվանումը, բայց առանց դրա էլ կարող է շուկաներ չկորցնել
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Կոտայք, գործարան, կոնյակ

Գլխավոր թեմաներ