23:42 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
258 0 0

Նազարյանի խոսքով՝ իր նկատմամբ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, հետքերը մինչև հիմա երևում են մարմնի վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը չգիտի, թե իրեն ինչու են բերման ենթարկել։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց նա` նշելով, որ բերման ենթարկելիս որևէ բացատրություն չի տրվել։

Նրա խոսքով` Մաշտոցի բաժնում ոստիկանների վերաբերմունքն արդեն այլ է եղել, թեպետ այնտեղ ևս չեն իմացել, թե ինչու են իրեն բերման ենթարկել։

«Հետո թղթեր ներկայացրին, մի հեքիաթ էր գրված։ Որ իբր ես մասնակցել եմ ինչ-որ ակցիայի, չեմ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, որից հետո ինձ բերման են ենթարկել «Էրեբունի» պլազայի մատույցներից հետևիցս դավադիր հարձակումով՝ առանց ասելու, թե ինչու են բերման ենթարկում։ Ֆիզիկական անհամաչափ ուժի հետքերը մնում են»,- նշեց Նազարյանն ու ցույց տվեց ձեռքերի քերծվածքները։

Նրա խոսքով՝ բերման ենթարկելիս լսել է, որ ինչ-որ մեկն անընդհատ հրահանգել է՝ գլուխը գետնին խփեք։

Ըստ Նազարյանի` ոչ ոքին այդպես էլ չի հետաքրքրել, որ ինքը պատգամավորի թեկնածու է, կարելի՞ է արդյոք պատգմավորի թեկնածուին բերման ենթարկել։

Նա պատմեց, որ մինչև իրեն բերման ենթարկելու օպերացիան, ինքը տեսել է, թե ինչպես են երեք ոստիկաններ մի աղջկա ուղեկցում` «ձեռքերը ոլորած»։ Չի կարողացել լուռ անցնել և հեգնել է. «Անհարմար է, հայ աղջիկ է, Իլհամ Ալիևին չեք տանում»։ Կարծում է՝ դրանից հետո էլ հրահանգվել է իրեն էլ բերման ենթարկել՝ «գլուխը գետնին խփելով»։

Հիշեցնենք՝ Գեղամ Նազարյանն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է։ Նա «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, ցուցակում 31-րդն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նազարյանին այսօր բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից։

 

Ըստ թեմայի

Ստանդարտ սցենարով. Մեղրիի նախկին համայնքապետն էլ կալանավորվեց
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 2-ին ձերբակալել են. Վահե Հակոբյան
թեգերը:
Հայաստան, Ոստիկանություն, Գեղամ Նազարյան

Գլխավոր թեմաներ