06:07 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14210

Դատարանը բավարարեց կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հրապարակեց նրա խափանման միջոցի հարցով որոշումն ու բավարարեց ներկայացված միջնորդությունը։

Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։

«Մենք շատ ծանրակշիռ փաստական հանգամանքներ էինք ներկայացրել, որով բացառվում էր մեր պաշտպանյալի կալանավորումը։ Միանշանակ այս որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն։ Ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրը ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ։ Այսպիսով, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս: 

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ըստ թեմայի

Այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է. Քոչարյանը` Ալիևի հայտարարությունների մասին
«Էս ի՞նչ թատրոն է». Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը
Համայնքային հողը որդուն է վաճառել. Ջրաշենի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Հայաստան, Սիսիան, Դատարան, կալանավորել

Գլխավոր թեմաներ