12:38 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43010

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Սահմանադրական դատարանը ԱԺ արտահերթ ընտրությունների վիճարկման վերաբերյալ որոշում կայացրեց։

«Սահմանադրական դատարանը որոշեց ԿԸՀ 2021 թվականի հունիսի 27-ի` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ»,- դատարանի որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

ՀՀ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Իրավական փաթեթավորմամբ, քաղաքական հրահանգով որոշում. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին

Նշենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ:Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով. Դավիթ Հարությունյան

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Փաշինյանն իր ատելության հռետորաբանությամբ վախեցրել է ընտրողներին․ Արամ Վարդևանյան

թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ