07:18 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
630 0 0

Ըստ կայքի տեղեկությունների՝ Երասխ համայնքի ղեկավարին տեղափոխում են Երևան։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ  առաջ Արարատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Ըստ կայքի՝ նա ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից:

Այս պահին նրան տեղափոխում են Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Ըստ թեմայի

Ադրբեջանական կողմը Շուշիից կրակել է Ստեփանակերտի ուղղությամբ․ տուժածներ չկան
Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի նաև իր մյուս հարևանների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Հայաստան, Երասխ, Ադրբեջան, Վիրավոր

Գլխավոր թեմաներ