10:17 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում խափանման միջոցը փոխվել է գրավով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավետյանը Քարահունջ գյուղում ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրյալ է և գտնվում էր կալանքի տակ։

Գոռ Աբրահամյանը նշեց, որ պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։

«Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։ Հաշվի է առնվել Ավետյանի կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Արման Մելքոնյանն ավելի վաղ ասել էր, որ Ավետյանը ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետի դեմ։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը կալանավորվել է այդ ցուցմունքի հիման վրա։

Ըստ թեմայի

Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի
«Մեղքը, բնականաբար, չի ընդունում». պաշտպանը` Սիսիանի համայնքապետին ձերբակալելու մասին
Ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի կալանավորումն ապօրինի է. փաստաբան
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Լուսինե Ավետյան, Քարահունջ, Հայաստան

Գլխավոր թեմաներ