07:14 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
245 0 0

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում միշտ եղել է հակառակը` ընտրություններն են դարձել քաղաքական ճգնաժամերի պատճառ։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին` հիշեցնելով, որ ՍԴ–ն հուլիսի 17-ին ընդունած որոշմամբ ուժի մեջ թողեց ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով

Փաշինյանը նաև արձանագրեց, որ ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդները դրանք գնահատել են ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին` խորհրդարան անցնելու առիթով»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում միշտ եղել է հակառակը` ընտրություններն են դարձել քաղաքական ճգնաժամերի պատճառ։

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր օրենսդրական ու քաղաքական միջոցները` Հայաստանն ու հայաստանցիներին ատելության խոսքից, արժանապատվությունը նվաստացնող խոսույթից զերծ պահելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Հայտնի է` ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից. ԿԸՀ քարտուղարը ցուցակ է հրապարակել

Ըստ թեմայի

Ինչու «Հայաստան» դաշինքը չստացավ ձայների մեծամասնությունը. Քոչարյանի մեկնաբանությունը
«Ներսում` մուրճ, դրսում՝ սկուտեղ». «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել
4 մարդու մեղադրանք է առաջադրվել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին 40 ընտրողի կաշառք տալու համար
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստան» դաշինք, Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ