14:53 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
154 0 0

Հայաստանը, Փաշինյանի խոսքով, պատրաստ է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրեբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` այդ համատեքստում ընդգծելով տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու գործում ՌԴ–ի առանցքային դերը։

«ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումը և ԼՂ–ում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում անվտանգության և կայունություն ապահովման գործում»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ իր սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել 2020թ–ի նոյեմբերի 9-ի և 2021թ–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես` տարածաշրջանի կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով։ Մինչդեռ Հայաստանը, Փաշինյանի խոսքով, պատրաստակամ է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։

Միաժամանակ վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի նաև իր պարտավորությունները գերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցով։

Փաշինյանը պնդեց Սոթք–Խոզնավար սահմանագծից երկու կողմերի ԶՈւ հայելային հետքաշման ու այդ տարածքում ռուս սահմանապահների և կամ միջազգային դիտորդների տեղակայման մասին իր առաջարկը։

«Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու` նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը»,– ասաց նա` հավելելով, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է Հայաստանի և Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու` ՀՀ ժողովրդից ստացած մանդատը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Ըստ թեմայի

Արման Թաթոյանն այցելել է Երասխ փաստահավաք աշխատանքների համար. տեսանյութ, լուսանկարներ
Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին է ներկայացվել Երասխի իրավիճակը
2 կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը. ԱՄՆ–ն` Երասխի մասին
թեգերը:
Երասխ, Ադրբեջան, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ