00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր պատգամավորները պատանդ են». ԱԺ նիստը սկսվեց լարված մթնոլորտում

© Sputnik / Aram NersesyanДепутаты 8-го созыва во время звучания гимна страны на первом заседании парламента Армении (2 августа 2021). Еревaн
Депутаты 8-го созыва во время звучания гимна страны на первом заседании парламента Армении (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքի պատգամավորները պնդում են, որ իրենց 2 պատգամավորները , որոնք այս պահին կալանքի տակ են, պետք է ներկա գտնվեն նիստին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստը սկսվեց բավական լարված մթնոլորտում. հարցն այն է, որ նսիտի «Հայաստան» դաշինքի պատգամավորներից երկուսը` Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ներկա չեն նիստին, քանի որ կալանավորված են։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ չի եղել նման իրավիճակ, որ 2 պատգամավորներ լինեն կալանքի տակ։ Նրանք, ըստ Ռուստամյանի, իրենց կամքին հակառակ է, որ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին։
«Հայաստան» դաշինքը հոտնկայս ծափահարեց Սյունիքի կալանավորված քաղաքապետների անունը կարդալիս - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
«Հայաստան» դաշինքը ծափահարեց Սյունիքի կալանավորված համայնքապետների անունը կարդալիս
«Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել` ԱԺ պատգամավորներին կալանավորել են` շրջանցելով պատգամավորական անձեռնմխելիությունը։ Եթե համարում ենք, որ ոչինչ չկա դրա մեջ ու այսպես էլ պիտի առաջ գնանք, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի»,–ասաց Ռուստամյանը։
«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հակաճառեց Ռուստամյանին` ասելով, որ «Հայաստան» դաշինքի 2 պատգամավորների անձեռնմխելիության հարցը որոշել է ԿԸՀ-ն։ Նա հորդորեց հետևել Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի կոչերին` ձևավորել ԱԺ մարմիններն ու անցնել բնականոն գործունեությանը։
«Ազգային ժողովը որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության համակարգի վրա։ Սա է իրավիճակը, խնդրում եմ՝ ավելի կոնստրուկտիվ գտնվենք»,– ասաց Վարդանյանը։
Ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշեց` մեծ ցավ է ապրում, որ Վլադիմիր Վարդանյանը քաջ գիտակցելով, որ որևէ բացառություն չկա պատգամավորին իր անձեռնմխելիությունից զրկելու, քան ԱԺ նիստի ժամանակ, խոսում է այն մասին, որ մի դատախազ և դատավոր կարող է շրջանցել Սահմանադրությունը։
Վարդևանյանը նշեց` պետք է ֆիքսել, որ Մխիթար Զաքարյանն ու  Արթուր Սարգսյանը, ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։
Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր չունեմ. Վանեցյանը` Ալեն Սիմոնյանի մասին
«Հայաստան» դաշինքը պահանջում է 20 րոպե ընդմիջում, որի ընթացքում պահանջում է իրենց 2 գործընկերներին կա՛մ ազատ արձակել, կա՛մ էլ քննարկել, թե ինչ պետք է անեն այդ առնչությամբ։
Այսօր ընթանում է ԱԺ 8–րդ գումարման անդրանիկ նիստը։
Հայտնի է` ով է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն
Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
Լրահոս
0