https://arm.sputniknews.ru/20210820/jgnajamayin-shrjany-haxtaharvats-e--armaviri-marzpety-vorogman-khndri-masin-28730740.html
«Ճգնաժամային շրջանը հաղթահարված է». Արմավիրի մարզպետը` ոռոգման խնդրի մասին
«Ճգնաժամային շրջանը հաղթահարված է». Արմավիրի մարզպետը` ոռոգման խնդրի մասին
Sputnik Արմենիա
Չնայած այն փաստին, որ ոռոգման ջրի թեմայով բողոքի ակցիայից ընդամենը ժամեր են անցել, Արմավիրի մարզպետը նշում է, որ իրավիճակը կայուն է։ 20.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-20T17:10+0400
2021-08-20T17:10+0400
2021-08-20T17:25+0400
հայաստան
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
ոռոգման ջուր
https://cdn.am.sputniknews.ru/img/2107/69/21076912_0:0:1600:901_1920x0_80_0_0_8ff00bc488b86038db50e31656cc187c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը վստահեցնում է, որ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է։ Մաթևոսյանը նման հայտարարություն է արել ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տասնյակ մարդիկ փակել էին Էջմիածին–Աշտարակ ավտոճանապարհը։ Արմավիրի մարզի բնակիչները ճանապարհը փակելուց առաջ հավաքվել էին Մրգաստան գյուղում ու պահանջել, որ մարզի ջրօգտագործման ընկերության պատասխանատուները հստակ պատասխանեն, թե երբ են իրենց խոստացված ոռոգման ջուրը տրամադրելու։Նախարարի հետ հանդիպման ժամանակ Արմավիրի մարզպետը նշել է, որ ոռոգման հարցով այժմ ավելի կայուն շրջան է։Սանոսյանն ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։ «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն»,- նշել է Գնել Սանոսյանը։Հիշեցնենք, որ օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց կթողնեն 245 մլն մ³ ջուր։
https://arm.sputniknews.ru/20210630/inch-e-katarvum-vorogman-jri-hamakargum-hasveqnnich-palat-28125164.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2107/69/21076912_129:0:1553:1068_1920x0_80_0_0_ccf8d0b944e95079910a8ffec0d49ab5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), ոռոգման ջուր
հայաստան, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), ոռոգման ջուր
«Ճգնաժամային շրջանը հաղթահարված է». Արմավիրի մարզպետը` ոռոգման խնդրի մասին
17:10 20.08.2021 (Թարմացված է: 17:25 20.08.2021) Չնայած այն փաստին, որ ոռոգման ջրի թեմայով բողոքի ակցիայից ընդամենը ժամեր են անցել, Արմավիրի մարզպետը նշում է, որ իրավիճակը կայուն է։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը վստահեցնում է, որ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է։ Մաթևոսյանը նման հայտարարություն է արել ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր
տասնյակ մարդիկ փակել էին Էջմիածին–Աշտարակ ավտոճանապարհը։ Արմավիրի մարզի բնակիչները ճանապարհը փակելուց առաջ հավաքվել էին Մրգաստան գյուղում ու պահանջել, որ մարզի ջրօգտագործման ընկերության պատասխանատուները հստակ պատասխանեն, թե երբ են իրենց խոստացված ոռոգման ջուրը տրամադրելու։
Նախարարի հետ հանդիպման ժամանակ Արմավիրի մարզպետը նշել է, որ ոռոգման հարցով այժմ ավելի կայուն շրջան է։
Սանոսյանն ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։ «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն»,- նշել է Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի
Սևանից բաց կթողնեն 245 մլն մ³ ջուր։