00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական ԽՍՀ տարածքում էին. Քերոբյանը` Գորիս-Կապանի մասին

© Sputnik / Aram NersesyanМинистр экономики Ваган Керобян отвечает на вопросы журналистов до/после заседания правительства (6 августа 2021). Еревaн
Министр экономики Ваган Керобян отвечает на вопросы журналистов до/после заседания правительства (6 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանը նշեց նաև, որ Սյունիքի գյուղերի պարենային հարցերը լուծվում են. այսօր պարենային անվտանգության թեմայով խորհրդակցություն են արել։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող պարենային անվտանգության վարչությունն այսօր նիստ է գումարել` ադրբեջանցի զինվորների կողմից փակված Գորիս-Կապան ճանապարհի հետևանքով այդ շրջանների բնակիչների պարենային հարցերը լուծելու համար։ Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Քննարկել ենք նաև ՀՀ–ի պարենային անվտանգության հարցը, նախանշել ենք ծրագիր, որպեսզի պարենային անվտանգությունն ուժեղացնենք` այդ ոլորտում որևէ խնդիր չունենալու համար։ Այս պահին Սյունիքի գյուղերը ստանում են սնունդ»,–ասաց Քերոբյանը։
Межгосударственная дорога Горис-Капан - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Գորիս-Կապան մայրուղու շուրջ բանակցությունները բարդացել են. ո՞րն է խնդիրը
Հարցին, թե ռուս սահմանապահնե՞րն են սնունդ տանում` Քերոբյանը դրական պատասխան տվեց` ասելով, որ դա էլ ճանապարհներից մեկն է։ Բայց, նրա խոսքով, շրջանցող ճանապարհի միջոցով են փորձում այդ հարցը լուծել։
Նախարարը նշեց, որ ամեն բնակավայրի առումով գիտակ չէ, բայց թիմն աշխատում է այդ ուղղությամբ։ «Սովետական միության այն սահմանները, որոնք եղել են մինչև ԽՍՀՄ փլուզումը, այդ ճանապարհի որոշ հատվածներ ընկնում են ադրբեջանական ԽՍՀ տարածքում` դուք էլ լավ գիտեք»,–ասաց Քերոբյանը` հավելելով, որ խոսքը 1988-ի քարտեզի մասին է։
Ի պատասխան լրագրողները նշեցին, որ նախարարը ծանո՞թ չէ մինչև 1930-ականների քարտեզների գոյությանը` Քերոբյանը նշեց, որ, ոչ, ինքը դրա մասնագետը չէ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետ
Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանն այսօր առավոտյան Sputnik Արմենիային ասել է, որ ճանապարհների բացման բանակցությունները դեռ չեն վերսկսվել։
Լրահոս
0