00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքում ադրբեջանցիները դիտավորյալ այրում են հնձած խոտը. ՄԻՊ–ը օրինակներ է բերել

© Photo : Tatev Duryan / press office of the Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը, վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի –Sputnik. Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։ Տեղեկությունը` տեսանյութին կից Facebook իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ներկայացրել է գյուղի բնակիչներից ստացված ահազանգերը։
«Օրինակ՝ Կութ գյուղի բնակիչներից մեկն այսօր, ժամը 17-ի սահմաններում ահազանգել է, որ ունի 4-5 հեկտար խոտհարք և հավաքել է մոտավորապես 500 հակ խոտ։ Հրդեհը ժամը 17-ի սահմաններում իր խոտի հակերից հեռու է եղել ընդամենը 4-5 մետր»,-գրել է նա:
Թաթոյանը նաև տեղեկացրել է, որ ահազանգերը նաև այն մասին են, որ հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառայողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում։
«Այսօր Գեղարքունիքի մարզի Կութ և Սոթք գյուղերից տարբեր ժամերի ահազանգեր ենք ստացել, որ այդ գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձակվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը:
Կովերն արոտավայրում - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Վայոց Ձորում ադրբեջանցիները 75 խոշոր եղջերավոր կենդանի են հափշտակել. ՄԻՊ
Կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ»,–տեղեկացրել է ՄԻՊ–ը:
Հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում փրկարար ծառայողները, նրանց աջակցում են բնակիչները: Բայց, Թաթոյանի խոսքով, համապատասխան տեխնիկա հնարավոր չէ օգտագործել բոլոր տեղերում, քանի որ հրդեհը տարածված է տեխնիկայի համար դժվար հասանելի բարձրադիր վայրերում։ Իսկ եղանակային պայմանների պատճառով հրդեհներն ավելի են տարածվում: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում հաջողվել է մարել միայն Սոթքի ուղղությամբ հրդեհը»,–տեղեկացրել է նա:
Ինչպես նկատել է ՀՀ ՄԻՊ–ը, ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով ոչնչացվում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների ավելացմանը:
Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար:
Կութում կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը, ստուգումները վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումները կրում են զանգվածային բնույթ:
Նշենք, որ օգոստոսի 30–ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրեց, որ առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Նույն օրը Ադրբեջանի ՊՆ–ն հերքեց այդ լուրը։ Սակայն Թաթոյանն ի պատասխան տեսանյութեր ներկայացրեց։
Լրահոս
0