https://arm.sputniknews.ru/20210906/kalanavorvatsin-tesakcutyunic-zrkely-kirarvum-e-mxanikoren-mip-n-oriank-e-berel-28901864.html
Կալանավորվածին տեսակցությունից զրկելը կիրառվում է մեխանիկորեն. ՄԻՊ–ն օրինակ է բերել
Կալանավորվածին տեսակցությունից զրկելը կիրառվում է մեխանիկորեն. ՄԻՊ–ն օրինակ է բերել
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանի խոսքով` պետք է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը: 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T12:02+0400
2021-09-06T12:02+0400
2021-09-06T12:18+0400
հայաստան
կալանավոր
արման թաթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335709_0:0:1501:844_1920x0_80_0_0_71af5e9ece6ae3963f0dfb1bdd655275.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դարձյալ բողոքներ է ստացել կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։Ըստ հաղորդագրության` այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական:«Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին, ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում: Ստացվում է, որ անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձևով»,–գրել է Թաթոյանը:ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը կաշառք վերցնելու համար կալանավորվել էՕրինակ՝ բողոքներից մեկով կալանավորած կինը զրկվել է անչափահաս երկու երեխաներին տեսնելու կամ նրա հետ խոսելու հնարավորությունից, և չեն ներկայացվել պատշաճ հիմնավորումներ։Գործերից մեկով սահմանվել և շուրջ վեց ամիս արգելանք է կիրառվել կալանավորված անձի տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ (ներառյալ՝ զավակների): Ընդ որում` չի վերացվել նաև պաշտոնական հաղորդակցության արդյունքում:«Հարկ է նկատել, որ գործնականում տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելվում են միաժամանակ: Սովորաբար նախ վերացվում է տեսակցությունների արգելքը, իսկ հեռախոսային խոսակցությունների արգելքը ևս որոշ ժամանակահատված շարունակվում է պահպանվել»,–գրել է պաշտպանը:Թաթոյանի խոսքով`նման մոտեցումը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Դեռ 2018 թվականին, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, ներկայացրել է նախարարություն։ Հետագայում բազմիցս քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական, ինչպես նաև մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում։3 պատգամավորի կալանավորումն ուզում են օրինականացնել. «Ժողովուրդ»Թաթոյանը շեշտել է, որ մինչև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կազմում օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է պրակտիկան զարգացնել այն ուղղությամբ, որ վարույթն իրականացնողի կողմից կայացված յուրաքանչյուր որոշմամբ հստակ ամրագրվի անձանց շրջանակ, որոնց հետ արգելվում են կալանավորված անձանց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունները: Միաժամանակ, անհրաժեշտ է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը:
https://arm.sputniknews.ru/20210901/zakaryani-dzerqy-krkin-petqe-virahatvi-28851722.html
https://arm.sputniknews.ru/20210828/44-oryayi-masnakic-e-kalanavorvel-28815067.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335709_14:0:1347:1000_1920x0_80_0_0_6eb38a96cf73f77c6f5928665413dece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կալանավոր, արման թաթոյան
հայաստան, կալանավոր, արման թաթոյան
Կալանավորվածին տեսակցությունից զրկելը կիրառվում է մեխանիկորեն. ՄԻՊ–ն օրինակ է բերել
12:02 06.09.2021 (Թարմացված է: 12:18 06.09.2021) Արման Թաթոյանի խոսքով` պետք է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դարձյալ բողոքներ է ստացել կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի
ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական:
«Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին, ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում: Ստացվում է, որ անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձևով»,–գրել է Թաթոյանը:
Օրինակ՝ բողոքներից մեկով կալանավորած կինը զրկվել է անչափահաս երկու երեխաներին տեսնելու կամ նրա հետ խոսելու հնարավորությունից, և չեն ներկայացվել պատշաճ հիմնավորումներ։
Գործերից մեկով սահմանվել և շուրջ վեց ամիս արգելանք է կիրառվել կալանավորված անձի տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ (ներառյալ՝ զավակների): Ընդ որում` չի վերացվել նաև պաշտոնական հաղորդակցության արդյունքում:
«Հարկ է նկատել, որ գործնականում տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելվում են միաժամանակ: Սովորաբար նախ վերացվում է տեսակցությունների արգելքը, իսկ հեռախոսային խոսակցությունների արգելքը ևս որոշ ժամանակահատված շարունակվում է պահպանվել»,–գրել է պաշտպանը:
Թաթոյանի խոսքով`նման մոտեցումը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Դեռ 2018 թվականին, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, ներկայացրել է նախարարություն։ Հետագայում բազմիցս քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական, ինչպես նաև մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում։
Թաթոյանը շեշտել է, որ մինչև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կազմում օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է պրակտիկան զարգացնել այն ուղղությամբ, որ վարույթն իրականացնողի կողմից կայացված յուրաքանչյուր որոշմամբ հստակ ամրագրվի անձանց շրջանակ, որոնց հետ արգելվում են կալանավորված անձանց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունները: Միաժամանակ, անհրաժեշտ է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը: