https://arm.sputniknews.ru/20210908/pashinyan-nkatoxutyun-karen-sargsyan-gexarquniq-marzpet-28928526.html
«Դե որ այդքան վստահ եք...». Փաշինյանը նկատողություն արեց մարզպետի թեկնածուին
«Դե որ այդքան վստահ եք...». Փաշինյանը նկատողություն արեց մարզպետի թեկնածուին
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելուց հետո Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել։ 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T11:56+0400
2021-09-08T11:56+0400
2021-09-08T13:48+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մարզպետ
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28204227_0:0:1600:901_1920x0_80_0_0_9a41c90aca9d69dea7451a3b7e1a8bf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց Գեղարքունիքի նոր մարզպետի նշանակման հարցը։ Թեկնածուն Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սարգսյանն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան խոսք փոխանցեց։«Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար մեծ պատիվ է հայրենի մարզում մարզպետ լինելը», – ասաց Սարգսյանը։Փաշինյանին սա դուր չեկավ, նա հումորով նկատողություն արեց։«Մեր թեկնածուները մեթոդաբանական սխալներ են գործում։ Ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն եք հայտնում, պարոն Սարգսյան։ Դե որ այդքան վստահ եք, ուզած–չուզած` պետք է ընտրվեք», – ասաց նա։Աշունը Գյումրիում թեժ է լինելու. մարզպետը հավակնում է քաղաքապետի պաշտոնի՞նԿառավարության անդամները քվեարկեցին Սարգսյանի թեկնածության օգտին։Հիշեցնենք` մինչ այս Գեղարքունքի մարզպետը Գնել Սանոսյանն էր, որ այժմ զբաղեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»
https://arm.sputniknews.ru/20210903/gexamasar-hrdeh-28886809.html
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28204227_108:0:1531:1067_1920x0_80_0_0_41ec3a482aecd75cae328092f1af9b8d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մարզպետ, գեղարքունիքի մարզ
հայաստան, նիկոլ փաշինյան, մարզպետ, գեղարքունիքի մարզ
«Դե որ այդքան վստահ եք...». Փաշինյանը նկատողություն արեց մարզպետի թեկնածուին
11:56 08.09.2021 (Թարմացված է: 13:48 08.09.2021) Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելուց հետո Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց Գեղարքունիքի նոր մարզպետի նշանակման հարցը։ Թեկնածուն Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սարգսյանն էր։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան խոսք փոխանցեց։
«Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար մեծ պատիվ է հայրենի մարզում մարզպետ լինելը», – ասաց Սարգսյանը։
Փաշինյանին սա դուր չեկավ, նա հումորով նկատողություն արեց։
«Մեր թեկնածուները մեթոդաբանական սխալներ են գործում։ Ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն եք հայտնում, պարոն Սարգսյան։ Դե որ այդքան վստահ եք, ուզած–չուզած` պետք է ընտրվեք», – ասաց նա։
Կառավարության անդամները քվեարկեցին Սարգսյանի թեկնածության օգտին։
Հիշեցնենք` մինչ այս Գեղարքունքի մարզպետը Գնել Սանոսյանն էր, որ այժմ զբաղեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։