00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրանը դեռ սպասում է ՀՀ–ի արձագանքին». բեռնատարների խնդրով պայմանավորված գնա՞ճ է սպասվում

© Photo : Syuniac Yerkir NewspaperГрузовые автомобили на автотрассе Горис-Мегри
Грузовые автомобили на автотрассе Горис-Мегри - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները։ Տեղեկություններ կան, որ նույնիսկ գումար են պահանջում վարորդներից։ Ինչո՞վ է հղի այս ամենը։ Sputnik Արմենիան ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների ստուգման առնչությամբ Իրանը գնահատական տալ չի շտապի`նախ կսպասի ՀՀ կողմից պաշտոնական արձագանքի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանն` անդրադառնալով Սյունիքի մարզում իրանական բեռնատարների երթևեկության հետ կապված խնդրին։
Учения корабельных сил Каспийской флотилии Рф - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Իրանի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Կասպից ծովում թուրքական ռազմական ներկայությունն անօրինական է
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում։
«Իրանական կողմը սպասողական վիճակում է` ամեն ինչ կախված է ՀՀ արձագանքից, որը դեռ չկա։ Ճիշտ է, Իրանը բացասական է վերաբերվում այս խնդրին, քանի որ մեծ կարևորություն է տալիս հայ–իրանական առևտրաշրջանառությանը»,–ասաց Միսակյանը։
Նա հիշեցրեց նախորդ ամիս` օգոստոսի 5-ին, Իրան այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ ՀՀ–ն հանձնառություն ունի Իրանի հետ ունեցած հարաբերություններն ամենաբարձր մակարդակով խորացնելու։ Սյունիքում ստեղծված իրավիճակը, ըստ իրանագետի, խանգարելու է դրան. հայ-իրանական միջպետական ճանապարհի հետ կապված ցանկացած խնդիր առևտրատնտեսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն կունենա։
Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը. ԱԱԾ
Միսակյանը կարծում է, որ այս ամենը բացասական ազդեցություն կունենա նաև Հայաստանի միջազգային դիրքի վրա։ Նրա խոսքով` այսօր իրանական կողմում սոցցանցային մակարդակում բավականին բացասական են վերաբերվում այն հանգամանքին, որ հայկական կողմը չի կարողանում իր ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանել։
Ինչ վերաբերում է այս ֆոնին իրանա-ադրբեջանական հարաբերություններին, ապա այս ամենի հետևանքով դրանք վերանայվել չեն կարող։
«Իրան-Ադրբեջան հարաբերություններն առանձին են դիտարկվում, իսկ հայ–իրանական, ինչպես նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հետ կապված խնդիրները` առանձին։ Հատկապես, երբ հայկական կողմից չեն հնչում հայտարարություններ, որ Ադրբեջանի այս քայլը միջպետական սահմանի խախտում է»,–ասաց Միսակյանը։
Նա հավելեց նաև, որ այս ամենից զատ, Իրանում նոր կառավարությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման գործընթաց է սկսել։
Ադրբեջանցիները փակել են Գորիսից Որոտան տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաքուն խոստովանել է, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին փող են վերցնում իրանցիներից
Տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ իր հերթին կարծում է, որ չնայած այս դեպքում տնտեսական իրավիճակն ածանցյալ է քաղաքականին, սակայն նման դրսևորումը ոչ մի լավ բան չի խոստանում։ Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը պետք է շուտափույթ կերպով լուծում ստանա։ Հակառակ դեպքում ենթակառուցվածքների լրջագույն խնդրի կբախվենք։
«Փաստացի բեռնափոխադրման խնդիրների, խոչընդոտըների հետ ենք բախվում, ինչը հավելյալ ծախս է ենթադրում։ Սա կարող է բերել ներկրվող ապրանքների որոշակի ծավալների սեղմման, դեֆիցիտ կարող է առաջանալ կամ էլ գնաճ արձանագրվել։ Սա կախված է այն հանգամանքից, թե որքան ժամանակ կմնա չլուծված այս խնդիրը»,–ասում է Քթոյանը։
Նա նշում է նաև, որ ստեղծված իրավիճակն առանձնակի սրությամբ դնում է «Հյուսիս-հարավի» լիարժեք կառուցման անհրաժեշտությունը։
Քթոյանը նշում է` առանց այն էլ Հայաստան-Իրան մայրուղին շատ շահավետ չէ. այն լոգիստիկ առումով խնդրահարույց և ծախսատար է` մեքենաները բարդ ռելիեֆով են են երթևեկում, և երկար ժամանակ է պահանջվում բեռները տեղափոխելու համար, ինչի պատճառով էլ ներմուծվող ապրանքների գինը բարձր է լինում։
Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների թեմային
Ամեն դեպքում, տնտեսագետը նշում է`եթե համարենք, որ այս պահին հաղորդակցության խոչընդոտ կա, հաղթահարման կամ խնդրի լուծման տարբերակներից մեկն այլընտրանքային ճանապարհ ստեղծելն է։ Նման քայլը բավականին ծախսատար կլինի, սակայն, ըստ Քթոյանի, պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք այլընտրանքային ճանապարհներ կառուցելու։
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը հայտնեց` որքանով տեղյակ է, ադրբեջանական կողմը նաև որոշակի գումար է պահանջում իրանցի վարորդներից։ Նա նշեց նաև, որ գումար են պահանջում որպես «իրենց տարածքով» անցնելու հարկ։
«Մի փոքր գների բարձրացում կլինի։ Եթե մի մեքենայի վրա լրացուցիչ 250 դոլարի ծախս է լինելու, ապա յուրաքանչյուր տոննայի վրա մեկ դոլար թանկացում կլինի»,–ասաց Աղաջանյանը։
Նա վստահեցրեց, որ հայկական բեռնատարներին այս ամենը չեն վերաբերում։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով իրանական բեռնատարների ստուգումներին, հայտարարել էր, որ փորձում են օգտագործել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։
Միաժամանակ Ադրբեջանի մաքսատան ծառայությունը նույնպես հայտարարել էր` օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները հարկվում են ճանապարհային հարկով, ինչպես նաև պետական տուրքով՝ Ադրբեջանի տարածքով փոխադրումները անելու համար։
Լրահոս
0