Էներգետիկան ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքականության մաս է կազմում։ Ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանը տարածաշրջանի համար, ինչ կեցվածք ունեն այս հարցում մեր հարևաններն ու ինչ դեր ունի Ռուսաստանը` վերլուծել է սյունակագիր Արտյոմ Երկանյանը։
Ինչո՞ւ է Էրդողանը ապրիլի 24–ից առաջ որոշել կրկին խոսել Մոնտրեի կոնվենցիայի դուրս գալու մասին։ Ուր է տանում նրա աշխարհաքաղական խաղը, կամ ինչպես այս դեպքում իրեն կդրսևորի քաղաքակիրթ աշխարհը` վերլուծել է Sputnik Արմենիայի սյունակագիր Արտյոմ Երկանյանը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի կազմում, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկով, ընդգրկվել է ստամբուլահայ Սևան Սևաջիօղլուն։ Ի՞նչ նպատակով։ Հարցի պատասխանը փնտրել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Որքանով են իրատեսական պաշտոնական Թբիլիսիի` հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում միջնորդ դառնալու փորձերն ու որոնք են լինելու տարածաշրջանային հարթակի հեռանկարներն առանց Վրաստանի մասնակցության: Խնդիրն ուսումնասիրել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Իսրայելի վարչապետի պաշտոնին հայամետ քաղաքական գործիչներ են հավակնում։
Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի խորհրդի նիստը։ Մարդասիրական բնույթի հարցերից բացի քննարկվել են նաև ռուսական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ արցախահայերին մեղադրելու համար Ադրբեջանի կողմից «ռուսական գործոնն» օգտագործելու խնդիրը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ վերջերս ղազախստանյան Tengrinews.kz առցանց պարբերականին տված հարցազրույցից հետո կրկին սրվեց մամուլի հետաքրքրությունը թյուրքական պետությունների ռազմաքաղաքական միավորման ձևավորման գաղափարի նկատմամբ։
Sputnik Արմենիայի վերլուծաբանը պատմում է, թե ինչպես է Բաքուն մոբիլիզացնում ռեսուրսները, որպեսզի հետապնդի երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող և արցախյան պատերազմին մասնակցած հայերին։ Ադրբեջանը դիմել է մի շարք երկրների իրավապահներին։
Ադրբեջանը չկարողացավ միջուկային տերության ռեսուրսներն ուղղել հայերի դեմ։ Փոխարենը կարողացավ խաղալ նյարդերի վրա։
Թուրքիայում կայացավ «Ակույու» ատոմակայանի երրորդ բլոկի կառուցման հիմնարկեքի արարողությունը։ Հիմքեր կան ենթադրելու, որ Անկարան լրջորեն մտածում է սեփական ատոմային ռումբ ստեղծելու մասին։ Ինչպե՞ս է դա կապված ԱԷԿ-ի կառուցման հետ՝ վերլուծել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Մարտական գործողությունների ավարտից ու եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանություններն արգելք մտցրեցին իրենց վերահսկողության տակ անցած շրջաններ այցելելու համար։
Ադրբեջանը մտադիր է Արցախից իր տիրապետության տակ անցած տարածքում 3 օդանավակայան կառուցել՝ Ֆիզուլիում, Լաչինում ու Զանգելանում։ Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինչի համար է Ադրբեջանին 3 օդանավակայան պետք։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է գտնել հարցի պատասխանը։
Արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ Արցախում դադարեցվել են զոհվածների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքները։
Ադրբեջանական կողմն իր նոր թեզն է առաջ տանում այն մասին, թե Շուշիում հայկական եկեղեցիներն ուղղափառ են։ Օրեր առաջ նման անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Sputnik Արմենիայի սյունակագիրը փորձել է պարզել` որն է խնդիրը։
Ադրբեջանը միակողմանի կարգով սկսել է իրականացնել տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող նոյեմբերյան եռակողմ հայտարարության 9-րդ կետը։