Sputnik Արմենիա գործակալության խմբագիր
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 112-ամյակն է։ Sputnik Արմենիան պատմում է վարպետի Հայաստան ու Ռուսաստան այցերի, նրա՝ ուղն ու ծուծով հայ լինելու, նրա մեծ սիրո մասին։ Սարոյանը նաև շռայլ սիրով ողողեց իր ստեղծագործությունները, գրեց հասարակ մարդկանց, նրանց կյանքի մասին։
Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանն այսօր նշում է իր ծննդյան 81-ամյակը։
Երբեմն ինձ թվում է, թե գաղթի ճամփան ինքս եմ անցել: Անպատմելի այդ դաժանությունները ես ուղնուծուծով եմ զգում, այն արյան հիշողությամբ է ինձ փոխանցվել:
Հայոց ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկը հայերի մեծ ունեցվածքին տիրանալն էր: Հայերը միշտ խնայասեր են եղել, դարեդար հավաքել են, կուտակել թոռների համար, բացի դրանից, միայն ոսկիով ու փողով էր հնարավոր ամբարտավան թուրքի ձեռքը բռնել: Իսկ պատերազմում պարտություն կրած Թուրքիային օդ ու ջրի պես պետք էր այդ ահռելի հարստությունը:
Ընտանիքում և հասարակության մեջ կանանց դեմ բռնության թեման ծավալվում, մեծանում ու նոր ելևէջներ է ընդունում։ Հայաստանում կանանց միամսյակի եզրափակման՝ ապրիլի 7-ի առթիվ անդրադարձ կատարենք կանանց իրավունքներին, հատկապես մեր երկրում կանանց հնարավորություններին ու «անհնարինությանը»:
Գյումրեցի` այն ժամանակվա լենինականցի Մկրտչյանների ընտանիքում 1930-ականներից սկսած միաժամանակ երկու որդի էին մեծանում. առանց նրանց այսօր հայ թատրոնի ու կինոյի կենսագրությունը շատ աղքատ կլիներ:
Փխրուն, նիհար, նուրբ ու փոքրամարմին աղջիկը հայտնվել էր Արցախում` պատերազմի դաշտում: Ավելի ճիշտ՝ ոչ թե հայտնվել էր, այլ կամավոր գնացել: Իսկ նրան՝ 2 փոքրիկների մորը, ռազմաճակատ էր բերել ոչ միայն հայրենասիրությունն ու հայրենի հողն ազատագրելու ձգտումը…այլ պատճառներ էլ կային:
Վենետիկի Սան Մարկո գլխավոր հրապարակից մի փոքր այն կողմ հայացքս կանգ առավ ու սառեց ոչ մեծ, սև դռների վրա: Այնտեղ ծանոթ մեսրոպատառեր էին՝ «Բարի եկար» գրությամբ: Ու միայն դռների վրա պատկերված խաչերն ինձ հուշեցին, որ այս գողտրիկ անկյունում փոքրիկ հայկական եկեղեցի է թաքնված:
1941 թ-ին հունիսի 22-ին մեկնարկած Հայրենական մեծ պատերազմը տևեց 1418 օր: Այս պատերազմում Խորհրդային միությունը մոտ 27 միլիոն զոհ ունեցավ:
1988 թվականին հայ մարդն իր ու իր պապերի արդար պահանջով Օպերայի հրապարակում էր:
Տաղանդավոր բարի պապիկի հետ մեր հանդիպումը կայացավ Երևանի կենտրոնում գտնվող նրա տանը: Օրը լցվեց ու լիացավ Մանսուրյանի գերմարդկային բարությամբ: Խոսակցությունը մեզ տարավ արաբական արևելք, հայաշատ Բեյրութ, որտեղ 77 տարի առաջ հունվարի 27-ին հայկական ջերմ ընտանիքում լույս աշխարհ է եկել տաղանդավոր կոմպոզիտորը:
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ ասաց, որ վերջերս հեռավոր 2 երկրներում էլ են հայ հայտնաբերել։ Կոստա Ռիկայում 400 հայ է ապրում, Նիկարագուայում՝ 380: Չգիտեմ՝ ինչն էր այդպես ուրախացրել նախարարին, անձամբ ինձ նման լուրերն ավելի տխրեցնում են, քան ուրախացնում:
Նկարում 2015թ.-ին Միջերկրական ծովում իր կարճ կյանքն ավարտած սիրիացի փոքրիկն է: Նրանց ընտանիքը, երևի, փորձում էր փախչել անհասկանալի պատերազմի ճիրաններից, փորձում էին, բայց չստացվեց:
Սիրված դերասան Սամվել Սարգսյանը բնիկ երևանցի է, ծնվել ու մեծացել է Երևանում: 88-ի դեկտեմբերի 7-ին ճակատագիրը նրան «հրավիրել էր» Գյումրի: