12:02 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լարսի ավտոճանապարհը

Լարսը դարձյալ չի գործի լիարժեք

© Sputnik/ Петрос Лагесян
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Այսօր Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 6-ից 20-ը, այնուհետև կփակվի վերականգնողական աշխատանքների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, այսօր ժամը 6-ից մինչև 20-ը Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

.միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
.երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
.ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Գլխավոր թեմաներ