21:18 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վերին Լարս

Վերին Լարսի ճանապարհն արդեն բաց կլինի շուրջօրյա

© Sputnik/ Владимир Иванов
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Սահմանափակումները, որոնք գործում էին տրանսպորտի երթևեկության համար Մցխեթա–Ստեփանծմինդա ճանապարհի 134-135 կմ հատվածում, չեղյալ են հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանի իշխանությունները հանել են տրանսպորտի երթևեկության համար սահմանափակումները ռազմավրացական մայրուղու համար, որը Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, գրում է Sputnik Գրուզիան։

Հունիսին սելավներից վնասված ճանապարհը շուրջօրյա բաց կլինի, եթե եղանակային պայմանները չխանգարեն։

«Դևդորակի գետի կիրճում օդի ջերմաստիճանի եղանակային փոփոխության (նվազման) հետևանքով բնական աղետների զարգացման հավանականությունը կրճատվել է, դրանից ելնելով` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 134-135կմ հատվածում տրանսպորտի երթևեկությունը 24 ժամ ազատ է»,- ասվում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների բաժնի կայքում։

Լարսի ճանապարհը փակվել էր հունիսի 23-ին Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով: Քանդվել էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանանապարհի (134-135 կմ) ավելի քան 800 մետր հատվածը: Ճանապարհը կրկին բացվեց միայն հուլիսի 6-ին: Մինչ օրս այս ճանապարհով թույլատրվում էր երթևեկել միայն ցերեկային ժամերին։

Գլխավոր թեմաներ