10:35 23 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Հնէաբանական հետազոտություն

Բացառիկ արաբական մանրադրամ՝ թողարկված Հայաստանի փոխարքայի օրոք

© Sputnik/ Александр Кряжев
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
5510

Հնագետների հայտնաբերած VIII դարի մանրադրամը հաստատում է, որ Դերբենդում դրամական պալատը գոյություն ուներ 743 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դաղստանի գիտական կենտրոնի (ԴԳԿ) մասնագետները Դերբենդում պեղումներ իրականացնելու ժամանակ բացառիկ արաբական մանրադրամ են հայտնաբերել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով ԳԱԱ ԴԳԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մուրթազալի Գաջիևին։

«Սա ֆելս մանրադրամն է`թողարկված Հայաստանի փոխարքայի օրոք։ Այն ժամանակ դա արաբական խալիֆայության մի մեծ գավառ էր։ Դրամը բացառիկ է, նման գտածոներ կարելի է մատների վրա հաշվել»,- ասել է նա։

Հնագետները պարզել են, որ ստեղծվել է Դերբենդում մ.թ. 743-744 թվականներին։ Այն մասին, որ քաղաքում դրամական արտադրություն է եղել, հայտնի է գիտնականներին, սակայն, այս հայտնագործությունը նոր տեղեկություններ է տալիս նրա գոյության ժամանակաշրջանի մասին։

Դերբենդը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։ Քուր-Արաքսյան մշակույթի առաջին բնակավայրը, որն այստեղ հայտնաբերվել է հնագետների կողմից, առաջացել է վաղ բրոնզի ժամանակաշրջանում, մ.թ.ա. IV հազարամյակի վերջում։ Սա անտիկ շրջանի միակ քաղաքն է, որը պահպանվել է իր պատմական տարածքում։

Պատմության ընթացքում նրա տեղը զբաղեցնել հավակնում էին Հռոմեական կայսրությունը, Բյուզանդիան, Պարթևստանը, Խազար խանությունը, Ոսկե Հորդան։ Ռուսաստանին քաղաքը միացավ 1806 թվականին։

Ներկա պահին Դերբենդը` Դաղստանի երկրոդ քաղաքն է մեծությամբ։

Գլխավոր թեմաներ