10:35 23 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Ձմռան ճանապարհ

Ձնահոսքի պատճառով խզվել է Հայաստանի հետ կապը

© FB / Департамент автодорог
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
33 0 0

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» լրատվական հաղորդումը ռեպորտաժ է ներկայացրել Հյուսիսային Օսեթիայում ռազմական նշանակության վրացական ճանապարհին տիրող իրավիճակի մասին, որտեղ առատ ձյունը և ձնահոսքը կաթվածահար են արել երթևեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Անցած ուրբաթ օրվանից այնտեղ կանգնած են հարյուրավոր մեքենաներ, խցանման երկարությունն ավելի քան 6 կմ է։ Ձնահոսքն իջել է ճանապարհի վրա, մարդիկ գիշերել են ավտոմեքենաներում և ավտոբուսներում։

Ճանապարհին մնացած մարդկանց մեծամասնությունը հայեր են։

«Արդեն հինգերորդ օրն է՝ մենք կանգնած են ճանապարհին և սպասում ենք, թե ինչ է լինելու մեզ հետ։ Փառք Աստծո, երեխաները չեն հիվանդացել», — ասել է Սվետլանա Պետրոսյանը։

Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները ճանապարհին տեղադրել են ջեռուցման կետեր և դաշտային խոհանոց, որտեղ մարդիկ կարող են թեյ խմել և մսով շիլա ուտել։

 

Գլխավոր թեմաներ