20:58 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյան. Տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը զսպող գործոն է

© Sputnik/ Asatur Yesayants
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը, Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոններ են, որ կանխում են մարտական գործողությունների վերսկսումը և նպաստում տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, համոզված է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը, ինչպես նաև հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևոր զսպող գործոններ են, որ խոչընդոտում են մարտական գործողությունների վերսկսմանը և նպաստում տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանը, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ին տված հարցազրույցում։

«Ռուսական ռազմակայանը մտնում է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորքերի խմբավորման մեջ։ Մենք իրականացնում ենք զորքերի կիրառման օպերատիվ պլանավորում` ելնելով համատեղ անվտանգության ապահովման շահերից, իսկ ռուսական ռազմակայանի ՀՕՊ և ավիացիայի զորամասերն ու Հայաստանի զինված ուժերն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն` լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը», — ասել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ 2010թ-ին ստորագրվել է միջպետական արձանագրություն, համաձայն որի Հայաստանի տարածքում ռազմակայանի գտնվելու ժամկետը 25 տարուց երկարացվել է մինչև 49 տարի, այսինքն` մինչև 2044 թվականը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ երկարացման նախաձեռնողը Հայաստանն էր։ Կարևոր է նաև, որ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին որոշման հետ մեկտեղ, զգալի շտկում է մտցվել նրա մանդատի ձևակերպման մեջ։ Առաջ բազան պատասխանատու էր միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների երկայնքով պաշտպանության կազմակերպման համար, հիմա ռազմակայանը Հայաստանի պաշտպանության մասն է», — ասել է Սարգսյանը։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նախարարը չի բացառել մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը` միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին ձեռնտու չէ հակամարտության թեժացումը։

«Պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար», — ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ձախողում է միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բոլոր փորձերը` ուղղված հակամարտության լուծման հնարավոր ուղիներ գտնելուն։ «Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ռազմական արկածախնդրություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը ձախողվել է։ Մենք կառուցում ենք մեր աշխատանքը մարտական գործողությունների վերսկսման հնարավոր կանխավարկածի վրա», — ասել է նա։

 

Գլխավոր թեմաներ