14:27 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հայ զինծառայողները կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) վարժանքներին

Հայկական ԶՈՒ–ն առաջին անգամ ՆԱՏՕ–ին «Արժանի գործընկեր» կդառնա

© Sputnik/ Alexander Imedashvili
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
4922

Հայ զինծառայողներն առաջին անգամ կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) բազմազգ ուսումնական վարժանքներին։ Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի վերջին, Վազիանիի հրաձգարանում (Թբիլիսիի մերձակայքում)։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) բազմազգ զորավարժությունները, որոնց այս տարի առաջին անգամ լիարժեք կմասնակցեն նաև հայ զինծառայողները, կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով։ Վրաստանում «Արժանի գործընկեր» զորավարժություններն անցկացվում են երրորդ անգամ։

«Այս տարի զորավարժությունները լիամասշտաբ են։ Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 11 անդամ-երկրներ և զինծառայողներ գործընկերներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Սլովենիայից», — հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրացի սպաները քննարկեցին առաջիկա զորավարժությունները գործընկերների հետ Վրաստանի ԶՈՒ Արևելյան օպերատիվ խմբավորման մեխանիզացված բրիգադի 4-րդ կայանում։ Անդրադարձ եղավ զինծառայողների, տեխնիկայի քանակի ու վարժանքների գործընթացի վերաբերյալ հարցերի։ Այս ամենի մասին վերջնական որոշում կկայացվի մայիսին, ամփոփիչ գիտաժողովի ժամանակ։

«Արժանի գործընկեր» զորավարժությունների նպատակը պաշտպանական կարողությունների, ՆԱՏՕ-ի և գործընկեր-երկրների հետ զինծառայողների համապատասխանության բարձրացումն է, ինչպես նաև բազմազգ, տարածաշրջանային և մասնավոր գործընկերության հնարավորությունների զարգացումը։

  • Հայ զինծառայողները կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) վարժանքներին
    Հայ զինծառայողները կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) վարժանքներին
    © Sputnik/ Alexander Imedashvili
  • Հայ զինծառայողները կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) վարժանքներին
    Հայ զինծառայողները կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) վարժանքներին
    © Sputnik/ Alexander Imedashvili
1 / 2
© Sputnik/ Alexander Imedashvili
Հայ զինծառայողները կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) վարժանքներին

Անցյալ տարի բազմազգ զորավարժություններին ներգրավել էին 1300 զինծառայող, որոնցից 650-ը` Ամերիկայից, 150-ը` Մեծ Բրիտանիայից և 500-ը` Վրաստանից։ Առաջին անգամ օգտագործվեցին M1A2 Abrams տեսակի ամերիկական տանկեր, որոնք զորավարժությունների ընթացքում թիրախային հարվածներ էին հասցնում պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկային։ Նաև առաջին անգամ կիրառվեց Վրաստանում արտադրված Medevac բժշկական տարհանման ավտոմեքենան։

Վրաստանում «Noble Partner» զորավարժություններն առաջին անգամ անցկացվել են 2015 թվականին։ Այն ժամանակ հայկական կողմը դիտորդի կարգավիճակում էր։

Русская версия

Գլխավոր թեմաներ