ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Տարբեր ազգության մարդկանցով բնակեցված թբիլիսյան բակի մասին կարճամետրաժ ֆիլմ է նկարահանվում, հայտնում է Sputnik Գրուզիան։ «Ֆիլմը մեծ սիրո մասին է, հարևանների զավեշտի հասնող բախումների և, ընդհանրապես, մարդկային հարաբերություններին մասին։ Այն յուրահատուկ հարաբերությունների, որոնք կան միայն Վրաստանում, որտեղ սերը նույնիսկ օդում է սավառնում», — Sputnik Գրուզիային ասաց ֆիլմի պրոդյուսեր Թամար Գոգիչաիշվիլին։
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Արսեն Աղաջանյանն է։ Սա նրա երկրորդ աշխատանքն է, առաջինը «Խանի մանի» ֆիլմն էր (2015, Ռուսաստան/Հայաստան)։ Ֆիլմի գլխավոր հերոսը Կենտրոնական բանկի կառավարչի տեղակալ Վիլեն Ապրեսյանն է, ում պաշտոնանկություն է սպառնում, եթե երկիր ժամանող միջազգային վարկային կազմակերպության ղեկավարը 50 մլն տրանշի հատկացման մասին պայմանագիրը չստորագրի։ Ֆիլմը բավականին հաջողակ փառատոնային պատմություն է ունեցել։
Թբիլիսյան բակի մասին պատմող ֆիլմի օպերատորը Մկո Մալխասյանն է, որն աշխատել է նաև «Խանի մանի» ֆիլմի վրա։ Մալխասյանը ծագումով Հայաստանից է, սակայն ներկա պահին ապրում ու աշխատում է Լոս Անջելեսում։ Կինոգործիչի խոսքով` օպերատորը այնքան ոգևորված էր Վրաստանի մասին պատմող ֆիլմի գաղափարով և սցենարով, որ միանգամից համաձայնել է աշխատել ֆիլմի վրա և հատուկ դրա համար ժամանել է ԱՄՆ-ից։