16:41 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Դմիտրի Մեդվեդև

Մեդվեդև. «Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները լավացնելու հույս էլ չկա»

© Sputnik/ Екатерина Штукина
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ԱՄՆ-ը Ռուսաստանին հայտարարել է լիարժեք առևտրային պատերազմ, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ստորագրած օրենքը Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ կորցրել է Սպիտակ տան նոր վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու հույսը:

«Առաջին հերթին՝ սա վերջ դրեց մեր հույսերին՝ բարելավել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ մեր հարաբերությունները, երկրորդ՝ Ռուսաստանին հայտարարված է լիիրավ առևտրային պատերազմ»,- գրել է Մեդվեդևը Facebook-ի իր էջում:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Թրամփի վարչակազմը ցուցաբերել է անզորություն, ամենավատ ձևով փոխանցելով Կոնգրեսին գործադիր լիազորությունները:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ դա փոխում է հավասարակշռությունն ԱՄՆ քաղաքական իշխանությունների շրջանակներում:

«Թրամփն ուրախ չէ նոր սանկցիաների համար, բայց նա չէր կարող չստորագրել օրենքը: Նոր պատժամիջոցները ևս մեկ հնարավորություն էր Թրամփին տեղը դնելու: Առջևում նոր մոտեցումներ են, որոնց վերջնական նպատակնը նրան իշխանությունից հեռացնելն է»,- ասել է Մեդվեդևը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 2-ին ստորագրել է օրենք հակառուսական սանկցիաները ընդլայնելու վերաբերյալ։

Русская версия

Գլխավոր թեմաներ