00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայքար Շամխորեցոցի համար. ինչպես են վերացնում Թբիլիսիի հայկական մարգարիտը

© Facebook/SOS! Surb Nshan!NorashenАрмянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси
Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիի կենտրոնում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան եկեղեցու պահպանման համար մղվող պայքարը շարունակվում է։ Facebook սոցցանցում #SaveKarmirAvetaran հեշթեգով ակցիա է անցկացվում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թբիլիսիի XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան եկեղեցու մերձակայքում բնակելի համալիրի կառուցումը Վրաստանի մշակութային ժառանգության մասին օրենքի կոպիտ խախտում է։ Նման եզրակացության են հանգել «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ» ՀԿ–ի ներկայացուցիչները` ուսումնասիրելով Վրաստանում հայկական մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը։

Ванкский собор, Аранцванк или Паша-ванк – Собор Святых Отцов, впоследствии – Сурб Аствацацин (Пресвятой Богородицы) - армянский кафедральный собор, крупнейшее культовое сооружение старого Тифлиса. - Sputnik Արմենիա
Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

«Իրավիճակը խոսում է մշակութային ժառանգության նկատմամբ երկրի իշխանությունների ունեցած անտարբեր և անբարեգութ վերաբերմունքի մասին։ Շենքի կառուցումն ուղիղ վնաս է հասցնում հայկական եկեղեցուն։ Բնակելի շինությունը կփչացնի ընդհանուր տեսքն ու կնվազեցնի եկեղեցու նշանակությունը», – գրված է ՀԿ–ի ուսումնասիրության մեջ։

«Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ» ՀԿ–ի ներկայացուցիչները շարունակում են հայկական եկեղեցու պահպանման համար տարվող պայքարը` սոցցանցում արված յուրաքանչյուր գրառում ուղեկցելով #SaveKarmirAvetaran հեշթեգով։ Մինչդեռ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կորցրել են իրավիճակը փոխելու հույսը։

«Ոչինչ չի փոխվել, նույն իրավիճակն է, ինչ մի քանի ամիս առաջ։ Մենք դիմել ենք բոլոր հնարավոր պետական մարմիններին, հոգ տարել գործի իրավաբանական կողմի մասին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը։

Թբիլիսիի կենտրոնում գտնվող XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին բնակելի տուն կառուցելու նախագիծը Վրաստանի մշակույթի նախարարությունը հավանության էր արժանացել դեռ փետրվարին։ Ակտիվիստները, Վրաստանի հայ համայնքի և «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները նույն կարծիքին են` բնակելի տան կառուցումը վերջնականապես կթուլացնի կապիտալ վերանորոգման կարիք ունեցող եկեղեցու հիմքը։

© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին. 19–րդ դար
Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին. 19–րդ դար - Sputnik Արմենիա
1/4
Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին. 19–րդ դար
© Facebook/SOS! Surb Nshan!NorashenԹբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին. 19–րդ դար
Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին. 19–րդ դար - Sputnik Արմենիա
2/4

3/4

4/4

Շենքի շինարարության մասին առաջինը խոսեցին «Tiflis Hamkari» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք սոցցանցի իրենց էջում լուսանկարներ էին տեղադրել և մանրամասն նկարագրություն թողել եկեղեցու վիճակի մասին։ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության պատասխանը կարճ էր. «Տան կառուցումը որևէ կերպ չի սպառնում եկեղեցուն»։

Ավելի վաղ Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Tiflis Hamkari» կազմակերպության նախագահ Ցիրա Էլիսաշվիլին նշել էր, որ Վրաստանի հայկական թեմին պատկանող հուշարձաններն այսօր լավ վիճակում չեն գտնվում։ Դա վերաբերում է նաև Մուղնի և Սուրբ Նշան եկեղեցիներին։

Շատերն այն ժամանակ քննադատաբար վերաբերվեցին Վրաստանի մշակույթի նախարարության դիրքորոշմանը, սակայն գործը տեղից չշարժվեց, իսկ եկեղեցուց 5-6 մետր հեռավորության վրա գտնվող բազմահարկ բնակելի տան շինարարությունը շարունակվում է։

Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է XIX  դարի սկզբին, այն բազմիցս ավերվել է պարսից տիրապետության ժամանակներում։ Տարբեր պատմական տվյալների համաձայն` եկեղեցին կառուցվել է 1775 թվականին, իսկ 1809 թվականին` վերականգնվել կամ վերակառուցվել քաղաքացիների կողմից։

Լրահոս
0