00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջավախքում տեղի ունեցած բախումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը

© Sputnik / Бесик ПипияАхалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия
Ахалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջավախքի բնակիչների ու ոստիկանության բախումը կարող է տարածաշրջանի ապակայունացման պատճառ դառնալ, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ջավախքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած լարված իրավիճակը մտահոգել է Հայաստանի ու Վրաստանի փորձագետներին։ Նրանք կարծում են, որ հարցը հեշտությամբ չի լուծվի։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ի առավոտյան։ Գյուղի բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել: Առավոտյան բախում էր տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Բնակավայր էր բերվել նաև Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը: Իրավիճակը չափազանց լարված էր և հանդարտվեց միայն այն ժամանակ, երբ դեպքի վայր ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։

«Իրավիճակը լարված էր, երկու կողմերն էլ իրենց վատ դրսևորեցին։ Անհասկանալի է՝ ինչու խառնվեց հատուկ նշանակության ջոկատը։ Տարածքային ոստիկանությունը կարող էր իրավիճակը հարթել առանց կողմնակի ուժերի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Փորձագետը չբացառեց, որ այսօրվա միջադեպը կարող է սադրանք լինել՝ տեղական կառավարման մարմինների ընտրությունից ընդառաջ։ Նրա կարծիքով, իրավապահ մարմինների ուժ օգտագործելն ու ժողովրդի սադրիչ գործողությունները կարող են դառնալ այն կայծը, որը կապակայունացնի տարածաշրջանը։

«Դա կարող է վտանգավոր լինել Վրաստանի ներքաղաքական իրավիճակի համար ու անդրադառնալ հայ-վրացական հարաբերությունների վրա», — ասաց Մելիքյանը։

Столкновения в Джавахке - Sputnik Արմենիա
Հայերին թույլ չեն տալիս խաչքար տեղադրել. Ջավախքում իրավիճակը սրվել է

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանն այսօրվա բախումը չի կապում ընտրությունների հետ ու քաղաքական ենթատեքստ չի տեսնում կատարվածի մեջ։

«Հիմա գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Բերման ենթարկվածներին ազատ են արձակել։ Լարվածություն չկա։ Նախատեսվում է հայկական ու վրացական եկեղեցիների հոգևորական առաջնորդների հանդիպումը։ Նրանք կորոշեն խաչքարի տեղադրման հարցը», — ասաց Պետրոսյանը։

Եկեղեցու հարևանությամբ հայկական գերեզմանատուն կա։ Վրացական կողմը չի ընդունում, որ եկեղեցին հայկական է ու այն վրացական է համարում։

Եկեղեցին երկար ժամանակ կիսաքանդ վիճակում էր։ 2016 թվականի հուլիսի 5 —ից Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Եկեղեցու տարածքում սկսել են հողի հարթեցման աշխատանքները, նաև տապանաքարերի ու խաչքարերի տեսակավորումը։

Թբիլիսին ուզում է եկեղեցին հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանությանը, իսկ կազմակերպության կանոններով՝ խաչքարի տեղադրումը խախտում է։ Հենց դա է եղել ոստիկանության ու բնակչության բախման պատճառը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել միանգամից երեք հոդվածով՝ «Ոստիկանի կամ իշխանության այլ ներկայացուցչի վրա հարձակում», «Ապրանքի վնասում կամ ոչնչացում», «Խուլիգանություն՝ ծանրացնող հանգամանքներով, հրաձգային զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ իրերի կիրառմամբ»։

Լրահոս
0