00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ Վրաստանում. հայ պատգամավորներին ներքաշում են «կեղտոտ խաղի» մեջ

© AFP 2024 / Vano ShlamovАкция протеста в Грузии
Акция протеста в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում հայազգի պատգամավորների շուրջ սկանդալ է ծավալվել։ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը նրանց թեկնածությունն է առաջադրել առաջիկա ՏԻՄ ընտրություններում, իսկ հակառակորդները փորձում են խանգարել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի, Լաուրա Սարգսյան. Վրաստանի հայազգի պատգամավորները, որոնց թեկնածությունն առաջադրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, հնարավոր է` չմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

Այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Կանդելակին Ախալքալաքից ներկայացված պատգամավորներ Կարապետ Ալոյանին, Էդուարդ Էլզայանին ու Էդիկ Բերիկյանին մեղադրել է ՀՀ քաղաքացիություն ունենալու մեջ։

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Ջավախքում տեղի ունեցած բախմանն արձագանքել են հայկական և վրացական եկեղեցիները

«Ըստ օրենքի` այն մարդը, որն այլ երկրի քաղաքացիություն ունի, մեխանիկորեն զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։ Նրանք հայկական քաղաքացիություն ունեն և այլևս Վրաստանի քաղաքացի չեն, հետևաբար չեն կարող մասնակցել ընտրություններին»,- Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Կանդելակին։

Թեկնածուները կարծում են, որ իրենց փորձում են խանգարել, քանի որ առաջիկա ընտրություններում քվեների 75 տոկոս ստանալու հնարավորություն ունեն։

«Դա մերկապարանոց հայտարարություն է։ Պետական որևէ մարմին մարդու մասին անձնական տեղեկությունը հրապարակելու իրավունք չունի։ Ես Վրաստանի քաղաքացի եմ, և որևէ մեկը չի կարող ստիպել ինձ, որ հրաժարվեմ իմ թեկնածությունից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բերիկյանը։

Նա վստահ է, որ ընտրությունների նախաշեմին ուժեղ թեկնածուներին սևացնելու փորձը տապալվել է։ Այդ «քաղաքական կեղտոտ խաղը» չի ազդի ընտրությունների ընթացքի վրա։

«Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությունից նույնպես հաստատեցին, որ պատգամավորները Վրաստանի քաղաքացիներ են։

«Մեր թեկնածուները բոլոր կանոններով գրանցված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Բնականաբար, նրանք վրացական քաղաքացիություն ունեն, այլապես չէին կարող մասնակցել ընտրություններին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի քարտուղար Մանանա Թոքմաջիշվիլին։

Նա նաև քննադատեց հակառակորդների գործողությունները` ընդգծելով, որ նրանց հայտարարությունը ծանրակշիռ փաստարկ ու փաստ չի պարունակում։ Թոքմաջիշվիլին կարծում է, որ հետագա հանգամանքները պարզելու համար կողմերը կդիմեն արդարադատության նախարարություն։

«Եթե պարզվի, որ այդ թեկնածուները երկրորդ քաղաքացիություն ունեն, մենք, իհարկե, կառաջնորդվենք Վրաստանի օրենքներով»,- ասաց Թոքմաջիշվիլին։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 21-ին։ Քաղաքացիները կընտրեն 64 քաղաքի ու շրջանի ղեկավարների, ինչպես նաև 2058 պատգամավորի 64 ՏԻՄ-ում։

Լրահոս
0