00:18 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վրաստանի ոստիկաններ

Վրացական Դադեշ գյուղի հայերն ընդվզման եզրին են. «Կփակենք ճանապարհը, եթե թուրքերին չպատժեն»

© Sputnik/ STRINGER
Կովկաս
Ստանալ կարճ հղումը
27810

Հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչները, որտեղից գողացել են մեծաքանակ խոշոր եղջերավոր անասուններ, վրացական իշխանություններից պահանջում են արդարություն հաստատել և վերադարձնել կովերին:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի հայաբնակ Դադեշ գյուղի (Սամցխե-Ջավախեթիի շրջան) գյուղացիները վստահ են, որ նրանց գողացված կովերի հարցը կարելի է լուծել կարճ ժամկետում, ասաց Jnews.ge Ջավախեթիի տեղեկատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը:

Նախօրեին դադեշցիները կրկին հանդիպել են Նինոծմինդա և Ախալքալաքի շրջանների մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էնզել Մկոյանի հետ, սակայն հանդիպումն արդյունք չի տվել:

«Բնակիչներն անհանգստանում են, սպասում քննության արդյունքներին, քանի որ կարծում են, որ այդ հարցը կարելի է արագ լուծել, առավել ևս, որ թուրքական կողմը տեսագրություն ունի»,- ասաց Ղարիբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ առայժմ դադեշցիները չեն բացահայտում իրենց հետագա քայլերը, սակայն հայտարարել են մինչև վերջ պայքարելու մտադրության մասին՝ արդարությունը վերականգնելու և անասուններին վերադարձնելու համար:

Գյուղացիներից 15 օր են խնդրել միջադեպի հետաքննության համար: Եթե այդ ժամկետում ոչինչ չձեռնարկվի և չպարզվի, ապա դադեշցիները սպառնում են կրկին արգելափակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը:

Թուրքիայում արդեն հաստատել են, որ հայաբնակ գյուղի գյուղացիներից առևանգված խոշոր եղջերավոր անասուններին քշել են նրանց տարածք: Վրաստանի ուժային գերատեսչությունները և սահմանապահները շարունակում են աշխատել թուրք գործընկերների հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար:

Գյուղացիները շարունակում են ապրել վախով: Եթե թուրքերը կարող են անօրինական հատել վրացական սահմանը և անաղմուկ գողանալ կովերին, ապա վաղը կարող են հասնել նաև բնակիչներին: Այդ միջադեպից հետո վրաց-թուրքական սահմանի հսկողությունը խստացվել է:

Սամցխե-Ջավախեթի շրջանի հայաբնակ Դադեշ գյուղի բնակիչները նոյեմբերի 6-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Կարծախից Ախալքալաք տանող ճանապարհին: Նրանք պահանջում էին գտնել իրենց կովերին, քանի որ շատերի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Գյուղացիների բողոքի ակցիան, սակայն, չէր խանգարել, որ Թուրքիայից եկող բեռնատարներն անցնեն այդ ճանապարհով (գյուղը սահմանակից է Թուրքիային)։ Ավելի ուշ երթևեկությունը վերականգնվել էր։

Գյուղի բնակիչները մինչև հիմա կարծում են, որ առանց տեղի բնակիչների օգնության գողերը չէին կարող նման լայնածավալ գողություն կատարել: Պատահական չէ նաև այն, որ գիշերը գյուղում լույս չի եղել:

Գլխավոր թեմաներ